«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Տաթև-Քաշունի ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։
Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։
Անիի, Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհին մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-60 մետր։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: