Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Հակապետական մտքեր, առավել ևս՝ ձևակերպումներ, չի կարելի բերել հանրային և քաղաքական դաշտ, քանի որ այդպես մենք ինքներս նպաստում ենք նման օրակարգի առաջացմանը:
Այդ մեր թշնամիներն են մեզ համոզում, որ մենք այլընտրանք չունենք, որ մեր պետականությունը սակարկման առարկա է:
Ներքին թշնամին իր ծուլությունն ու ոչնչությունն է նման կերպ փորձում արդարացնել, իսկ արտաքին թշնամին խաղում է մեր արատների վրա:
Իսկ ես առավել քան վստահ եմ, որ անհնարին ոչինչ չկա, եթե հետևողականորեն, ատամներդ սեղմելով գնում ես քո նպատակի իրականացմանը:
Ցավով պիտի նշեմ, բայց՝ Ադրբեջանը մեզ օրինակ: