Saturday, 20 04 2024
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել

Հայկական խաչմերուկի գործնական հիմքը

Հյուսիս-հարավ նախագիծը վերափոխում ենք հյուսիս-հարավ, արևելք-արևմուտքի, այսինքն հայկական խաչմերուկի, կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հայկական խաչմերուկն իհարկե շատ լավ է, սակայն պետք է նկատել, որ այդօրինակ բնորոշումները առայժմ կրում են դեկլարատիվ բնույթ, իսկ գործնականում այդ բնորոշումները թերևս կապված են բավականին բարդ ու հակասական հեռանկարների հետ: Հետևաբար, պետք է թերևս հուսալ, որ հռետորաբանության մակարդակում բարձրաձայնելով դրանց մասին, գործնական տիրույթում Հայաստանի վարչապետը, կառավարությունն ու քաղաքական մեծամասնությունը գործում են շատ ավելի պարզ տրամաբանությամբ:

Խոսքն այս դեպքում այն մասին է, որ հայտարարելով խաչմերուկների մասին, Հայաստանի կառավարությունն այդուհանդերձ կենտրոնացած աշխատում է մետրերի վրա և տանել Հայաստանն առաջ քայլ առ քայլ: Մասնավորապես, Հայաստանն այսօր ունի մի գերխնդիր՝ առավելագույնս արագ սկսել Հյուսիս-հարավ ավտոճանապարհի հարավային հատվածի՝ Քաջարան-Սիսիան հատվածի շինարարությունը, լինի այն հյուսիս-հարավ, թե խաչմերուկային տրամաբանությամբ: Խոշոր հաշվով, այդ խաչմերուկով գործնականում շահագրգռված է միայն Հայաստանը, իսկ ռեգիոնալ մնացյալ երկրների համար այն չունի հրատապ անհրաժեշտություն: Հետևաբար, հռետորաբանության մակարդակում փորձելով առաջ բերել Հայաստանի մասշտաբային դերակատարմանն ուղղված նոր ձևակերպումներ ու բանաձևեր, այդուհանդերձ շատ կարևոր է աշխատել Հայաստանում ներքին ռեսուրսի, և ներհայկական ռեսուրսի գործնական մոբիլիզացիայի ուղղությամբ:

2022 թվականին ծրագրված է Հայաստան-Սփյուռք համաժողով և այն թերևս պետք է իր բովանդակության գործնականությամբ և առարկայականությամբ զգալիորեն տարբերվի նախորդ համաժողովներից: Ամենևին չթերագնահատելով նախորդ համաժողովների աշխատանքը, հարկ է այդուհանդերձ նկատել, որ դրանք հիմնականում եղել են ճառասացություն, հատկապես այն մարտահրավերների համեմատ, որ ունեցել է Հայաստանը: Հետևաբար, Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունն ունի բովանդակային առարկայականության և գործնական արդյունքի հարցում էական վերափոխման և թերևս անհրաժեշտ է Հայկական խաչմերուկի միտքը կամ գաղափարը գործնականացնել Հայաստանը նախ դարձնելով տարաբնույթ և բազմազան սփյուռքյան համայնքների և շերտերի շահերի հատման կետ, այլ կերպ ասած՝ տարբեր մասշտաբի գործնական նախաձեռնություններով դարձնելով Հայաստանը համահայկական բազմազան շահերի խաչմերուկ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում