Thursday, 28 03 2024
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Փոփոխություններ են նախապատրաստվում ՀՀ աշխատանքային օրենսգրքում

Հայաստանում աշխատանքային իրավունքների հիմնախնդիրներին նվիրված բազմակողմ հետազոտություններ են իրականացվել, որոնց արդյունքներն այսօր ներկայացվել են առցանց միջոցառման ժամանակ։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ):

Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

ՀՀ-ում ԵՄ դեսպանի կարծիքով՝ աշխատանքային իրավունքների պաշտպանության նպատակով Հայաստանում ներդրվել են մի շարք գործիքներ, որոնք պետք է կիրառվեն։

«Առողջ հասարակության հիմքն է հանդիսանում աշխատանքային իրավունքների հանդեպ հարգանքը, դա շարժիչ ուժն է»,- ասել է դեսպանը՝ կարևորելով ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) իրականացումը։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը դրական է գնահատել Աշխատանքային տեսչության ստեղծումը։ Նա տեղեկացրել է, որ փոփոխություններ են նախապատրաստվում Աշխատանքային օրենսգրքում և նշել, որ այս հետազոտությունների արդյունքները կնպաստեն առաջիկա բարեփոխումներին։

ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանն ամփոփ ներկայացրել է աշխատանքային իրավունքի ոլորտում Տեսչական մարմնի ստացած դիմում-բողոքների, վարույթների վիճակագրությունը։

2021թ-ին չի եղել բողոք, որին ընթացք չի տրվել։ Աշխատանքային իրավունքների խախտումների վերաբերյալ տեղեկություններ ստացվում են թե՛ մասնավոր հատվածից, թե՛ ՊԵԿ-ից, թե՛ ՄԻՊ-ից, թե՛ քաղաքացիների դիմումների տեսքով։

«Տեսչությունն այսօր զրոյից վերականգնվում է, փորձում ենք հնարավորինս շատ թվային լուծումներ ներդնել, որպեսզի անձերի փոփոխությունը չազդի աշխատանքի վրա»,- նշել է Հ․ Ավագյանը՝ ընդգծելով պետություն-մասնավոր հատվածի գործակցության ուժեղացման կարևորությունը։

Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող 3 ծրագրերի կոնսորցումների անդամ կազմակերպությունների կողմից արված հետազոտությունները վերաբերում են Հայաստանում աշխատանքային իրավունքների պաշտպանության վիճակին, աշխատանքային իրավունքների խախտումների վերաբերյալ դատական գործերին, Հայաստանում կանանց աշխատանքային իրավունքների իրադրության վրա կորոնավիրուսային համավարակի ազդեցությանը, ԵՄ-ում արհմիությունների ստեղծման լավագույն փորձին, նաև կարիքների գնահատմանը»,-ասել է ԱԱՏՄ ղեկավարը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում