Կալանավորվել է Ադրբեջանի ՊՆ ռազմաօդային ուժերի ֆինանսական ծառայության նախկին պետ, գնդապետ Ջալալ Քազիմովը:
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Բաքվի զինվորական դատարանը քննել է քննչական մարմնի միջնորդությունը՝ ՊՆ-ում ֆինանսական խախտումների կապակցությամբ Քազիմովի նկատմամբ խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:
Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը՝ 4 ամիս ժամկետով։ Քազիմովը մեղադրվում է ավելի քան 1 մլն մանաթի յուրացման մեջ (590 հազար դոլար):