Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

IDBank-ն ամփոփում է IDream կրթական ծրագրի հերթական փուլը

IDBankն ամփոփում է IDream կրթական նախագծի հերթական փուլը. ծրագրի ավարտին հանդիսավոր միջոցառման ժամանակ մասնակիցները ստացան հավաստագրեր։

Բանկի կրթական ծրագիրն արդեն տարիներ շարունակ հնարավորություն է տալիս երիտասարդ սկսնակ մասնագետներին ձեռք բերել գործնական և տեսական անհրաժեշտ գիտելիքներ՝ բանկային ոլորտում իրենց կարիերան սկսելու համար։ Նախագծի դրական կողմերից մեկն էլ այն է, որ լավագույն մասնակիցները հնարավորություն են ստանում անմիջապես աշխատանքի անցնել IDBank-ում՝ իրենց կարիերան սկսելով կայացած և ուժեղ թիմում։

Ուսանողակենտրոն ծրագրի շնորհիվ մասնակիցները ծանոթանում են բանկային ոլորտի աշխատակցին անհրաժեշտ գիտելիքներին՝ զարգացնելով կենսական հմտություններ պրոդուկտների վաճառքի և հաճախորդների սպասարկման գործում։

IDBank-ի ՄԿԿ տնօրեն Մարիանա Էդիլյանի խոսքով՝ IDream ծրագիրը գերազանց հնարավորություն է ուսանողների համար՝ կատարելու առաջին էական քայլերն իրենց մասնագիտական ոլորտում։ Այս անգամ IDream-ի դասընթացները ներառում էին տեսական այնպիսի փուլեր, որոնք ընդհանուր պատկերացում են տալիս ոչ միայն բուն բանկային գործի, այլև ընդհանուր գործարար միջավայրի մասին: Ի դեպ՝ այս պահին IDream-ի մասնակից ուսանողներից մի քանիսին մենք արդեն աշխատանքի առաջարկ ենք արել. հատկանշական է, որ անգամ այն ուսանողները, որոնք աշխատանքի են անցնում գլխամասում, նույնպես անցել են սպասարկման ոլորտի՝ մասնաճյուղի, զանգերի կենտրոնի դասընթացները. արդյունքում նրանք ավելի լիարժեք պատկերացում են ստանում հաճախորդների պահանջների, նրանց հետ շփման նրբությունների մասին, ինչը, վստահաբար, հետագայում հիմք կհանդիսանա մասնագիտական կայուն աճի:

Նախագծի մասնակիցներից Վիրաբը նշում է, որ տեսական ու գործնական դասընթացների համադրությամբ ծրագիրը շատ արդյունավետ էր․ «Ստանալով բազային գիտելիքներ Բանկի ընդհանուր կառուցվածքի և գործունեության մասին՝ մենք միանգամից կարողանում էինք ամրապնդել այդ գիտելիքները մասնաճյուղերում։ Կարծում եմ, որ ուսուցման նման ձևաչափը պետք է կիրառվի բոլոր կրթական հաստատություններում», – ասում է Վիրաբը և շեշտում՝ IDream ծրագրից իր սպասելիքներն ավելի քան արդարացված են․ այն հնարավորություն է տալիս ոչ միայն երազել, այլ նաև դարձնել երազանքդ իրականություն և միանալու IDBank-ի թիմին։

Նախագիծը հաջողությամբ ավարտած ուսանողներից մեկն էլ Էլեն Աղաջանյանն է, ում կարծիքով՝ IDream-ն իսկապես կարևոր ու անփոխարինելի փուլ է բանկային ոլորտի սկսնակ մասնագետների կյանքում։ «Հասկանալի է, որ բուհերի շրջանավարտները և վերջին կուրսերի ուսանողները հաճախ են բախվում աշխատանքային փորձի բացակայության պատճառով աշխատանք չգտնելու խնդրին։ Սա գերազանց հնարավորություն է նորավարտ մասնագետներին կրթելու, աջակցելու և աշխատանքով ապահովելու հարցում: Ինձ համար ևս սա հրաշալի հնարավորություն էր, քանի որ արդեն հանդիսանում եմ IDBank-ի աշխատակից, այսինքն սկսում եմ իմ կարիերան, որը, հուսով եմ, խոստումնալից կլինի», – ասում է Էլենը:

Բանկում հայտարարել են ուսանողական IDream ծրագրի հերթական փուլի մասին. հետաքրքրված ուսանողները կարող են ուղարկել իրենց դիմումները: Դասընթացների ավարտից հետո լավագույն մասնակիցները կմիանան IDBank-ի թիմին՝ հնարավորություն ստանալով աշխատել ոլորտի առաջատար մասնագետների հետ։

 

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում