Thursday, 25 04 2024
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Եկեք՝ ապրենք, ոչ թե մեռնենք
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ

Ալիևի վախը թափ է հավաքում

Աշխարհում հայկական կապիտալի հետ կապված շրջանակներին անհանգստացնում են ներքին ու արտաքին քաղաքականության այն ձեռքբերումները, որ արձանագրել է Ալիևը: Այդ մտքի հեղինակը Ադրբեջանի Մեջլիսի նախագահի տեղակալն է, որը խոսում է Ադրբեջանում «գունավոր հեղափոխության աճող վտանգի մասին»: Ըստ ամենայնի, Ալիևի իշխանությունը որոշել է սեփական հանրությանն ահաբեկել այդուհանդերձ հայկական կապիտալով, այլ ոչ «սորոսականներով», թեև Ալիևը իր վերջին հարցազրույցում արել էր նման մի փորձ: Բայց, երևի հուշել էին, որ կարող է ստացվել անհարմար մի բան, չէ՞ որ կա Սորոսի հետ իր լուսանկարը: Ըստ այդմ, որոշվել է թերևս ադրբեջանական հանրությանն ահաբեկել «հայկական կապիտալի հետ կապված շրջանակներով», որոնք իբրև թե Ալիևի ներքին ու արտաքին հաջողություններից անհանգստացած, ուզում են Ադրբեջանում իրականացնել «գունավոր հեղափոխություն»: Այդ մասին խոսակցությունն ադրբեջանական պաշտոնական և պրոպագանդիստական շրջանակներում փաստորեն թափ է հավաքում և ինչպես ասում են չի լինում ծուխ առանց կրակի: Եթե խոսակցությունները դառնում են շարունակական և հասնում անգամ Միլի Մեջլիսի նախագահի տեղակալի, ապա կնշանակի, որ Ալիևն իսկապես ունի խորացող, ծավալվող վախեր, կապված Ադրբեջանում հասարակական դժգոհության ալիքի հետ, ինչն էլ փորձ է անում զսպել «գունավոր հեղափոխության» մասին խաղարկումով, կիրառելով թերևս ադրբեջանական հանրության համար ամենից զգայուն խաղաքարտը՝ «այդպես են ուզում հայերը»: Այդ փաթեթում է նաև, որ Ալիևը վերջին շրջանում հաճախ է սկսել խոսել «հայկական նացիզմի» կամ «ռևանշիզմի» մասին: Ինչո՞վ են պայմանավորված Բաքվի ղեկավարի այդ վախերը: Չէ՞ որ նա ընդամենը մեկ տարի առաջ ամենուր պարծենում էր պատերազմի իր հաղթանակով:

Ըստ ամենայնի, հաղթանակի ռեսուրսը սպառվում է և Ալիևի իշխանությունը կանգնում է ադրբեջանական հանրության հարցերի առաջ, որոնք կապված են թե Արցախի հետ, թե նաև Ադրբեջանի ներքին կառավարման: Եթե տարիներ շարունակ Ալիևը լռեցնում էր այդ հարցերը «ռազմական հաղթանակի» խոստումներով, ապա այժմ արդեն չկա դրա հնարավորությունը, որովհետև հայտարարել է, թե լուծել է Արցախի հարցը: Խնդիրը նրա համար այն է, որ հարցը լուծված չէ, իսկ ահա Ադրբեջանի խաղաքարտերը՝ գործնականում սպառված: Իհարկե դա չի նշանակում, որ Բաքուն չունի նորը հավաքելու կամ կուտակելու հնարավորություն: Բայց, Ալիևին կարող է չբավականացնել ժամանակը, որը միջազգային հարաբերություններում ընթանում է գերարագ ռեժիմում: Ու թեև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը զանգահարում և շնորհակալություն է հայտնում Եվրոպային գազ մատակարարելու համար, այդուհանդերձ Ալիևը թերևս լավ է հասկանում, որ իր իշխանությունը կառուցված է Պուտինի և Էրդողանի պայմանավորվածության վրա, մինչդեռ ուկրաինական ճգնաժամի ֆոնին նրանք չեն կարողանում պայմանավորվել անգամ Պուտինի Թուրքիա այցի ժամկետի հարցում, որովհետև փոխվում է միջավայրը և այդ միջավայրում Ալիևը կորցնում է այն ռեգիոնալ դերը, որի «գագաթնակետին» հասավ Հայաստանի ու Արցախի դեմ պատերազմով:  Ալիևը պատրաստվում է լուրջ ռիսկերի, այն դեպքում, երբ իրավիճակը դառնա անշրջելի: Նա կարող է անգամ չհասցնել փոխանցել իշխանությունը Մեհրիբանին, այդ իսկ պատճառով սկսել է ահաբեկել ադրբեջանական հանրությանը «հայկական կապիտալով» ու «ռևանշով», փորձելով այդպես պահել վերահսկողության տակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում