Միայն ՌԴ հետ համագործակցությունն է Հայաստանի անվտանգության երաշխիքը։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` հավելելով, որ միակ աշխատող տարբերակը ՌԴ կողմից անվտանգության երաշխիքի ապահովումն է։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության վարչության անդամ Միքայել Նահապետյանի հետ: