Thursday, 25 04 2024
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից

Մայրապետյանն ասել է՝ իրեն 7 մլն դոլար փոխանցել եմ, բայց ինքը չգիտի ինչի համար է. Սիլվա Համբարձումյանը արձագանքում է Քոչարյանին  

Ռոբերտ Քոչարյանը իր հերթական ասուլիսում անդրադարձել է Սիլվա Համբարձումյանի գործով հերթական դատական նիստին: Այս գործում որպես մեղադրյալ ներգրավված են Ռոբերտ Քոչարյանը և նախկին փոխվարչապետ, ներկայումս «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը: Նրանք երկուսն էլ մեղադրվում են գործարար Սիլվա Համբարձումյանի կողմից կաշառք տալու մասին ցուցմունքների հիման վրա:

Հիշեցնենք, որ դատարանում հրապարակվել է մեղադրական ճառի եզրափակիչ մասը, ըստ որի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվում է ՀՀ Քր․ Օր․-ի 311 հոդվածի մաս 4 կետ 2-ով նախատեսված արարքը, իսկ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին՝ Քր․ Օր․-ի 311 հոդվածի մաս 4 կետ 2 և 190 հոդվածի մաս 3 կետ 1-ով նախատեսված արարքները։

Ըստ մեղադրանքի Ռոբերտ Քոչարյանը Սիլվա Համբաձումյանի ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927․000․000 ՀՀ դրամին համարժեք 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք։

Քոչարյանի խոսքով՝ Սիլվա Համբարձումյանի գոյության մասին ընդհանրապես չի իմացել։ Նրա խոսքով՝ այս մեղադրանքը աբսուրդ է, կրկեսի ժանրից է։ «Օսկանյանը ասում է՝ ոչ մեկի հետ կաշառքի հարց չի քննարկել, մեղադրականի մեջ չկա որևէ նկարագրություն, թե ես ինչ եմ արել, որ չպետք է անեի։ Ասում է, որ փողը փոխանցել է Մայրապետյան Սամվելի միջոցով, Սամվելի ցուցմունքը ասում է, որ սա անհեթեթություն է, երբեք նման բան չի եղել»,-ասել է Քոչարյանը:

Այ առնչությամբ գործարար Սիլվա Համբարձումյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Ես Ռոբերտ Քոչարյանին երբեք չեմ ճանաչել: Վարդան Օսկանյանի կաշառքի հետ կապված հարց չի քննարկել ինձ հետ, դա Սամվել Մայրապետյանի հետ է քննարկվել: Օսկանյանն այդ կաշառքի մասին տեղյակ չէ, մեր կապը եղել է Մայրապետյան Սամվելի միջոցով: Նմանատիպ գործարքները Հայաստանում առանց վարչապետի ու նախագահի չէր կարող նորմալ ընթանար: Իրենք են ուզել էդ գումարը: Ինչո՞ւ է 7 մլն դոլար եղել, մեկ միլիոն կտայի չէ՞: Էստեղ լոգիկայի խնդիր է, ինչո՞ւ եմ ես 7 մլն տվել, եթե կարող էի 1 մլն տալ ու պրծնել: Ուրեմն քննարկվել է, որ Մայրապետյանն եկել ասել է՝ 3-3-1: Ես Մայրապետյանին չեմ ճանաչել մինչև այդ գործարքը»:

Անդրադառնալով Քոչարյանի պնդմանը, թե Սամվել Մայրապետյանը ցուցմունքում նշել է, որ սա անհեթեթություն է, երբեք նման բան չի եղել, Սիլվա Համբարձումյանն ասաց. «Ոչ, մենք առերեսվել ենք Մայրապետյանի հետ: Նա ասել է՝ այո, փոխանցել է գումարը, բայց ես չգիտեմ ինչի համար: Ես հիմա՞ր եմ, որ այդքան փող փոխանցեմ: Ոչ տուն եմ առել, ոչ էլ այլ բան: Առերեսման ժամանակ քննիչը դեմ է տվել փաստերը, Մայրապետյանն էլ ասել է, որ ես փոխանցել եմ գումարն իրեն, բայց ինքը չգիտի՝ ինչի համար: Երևի ես էլ էի հիմար, ինքն էլ: Ես փոխանցում եմ, ինքն էլ չգիտի՝ ինչի համար է: Ասել է՝ հաշվապահության հետ կքննարկեմ, հետո քննիչին լրացուցիչ կասեմ: Ես արդեն այդ լրացուցիչ հանդիպմանը չեմ մասնակցել: Բայց փոխանցման փաստը կա: Մարդն ասել է՝ էսքան փոխանցիր էստեղ, 325 հազար դոլար փոխանցել եմ ինչ-որ Վարդգես Վարդանյանի: Դա քննությամբ է պարզվել, ես չէի էլ հիշում, փոխանցել եմ: Քննիչն ինձ հարցնում է՝ ինչու ես 325 հազար փոխանցել անծանոթ մեկին: Ասել եմ՝ չեմ հիշում: Երբ այդ մարդուն հարցրել են, ասել է՝ ես իրեն չեմ ճանաչում, դա օդապարիկների փողն է: Ասել են՝ ես էլ փոխանցել եմ, անգամ չգիտեի ինչի համար է»,-ասաց գործարարը:

Հարցին, թե ի՞նչ ակնկալիք ունի այս գործից, արդյոք Քոչարյանը կկրի պատասխանատվություն, որին 7-12 տարվա ազատազրկում է սպառնում, Սիլվա Համբարձումյանը պատասխանեց. «Ինձ ընդհանրապես չի հետաքրքրում, թե ինքն ինչ կկրի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում