Tuesday, 16 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Հայաստան-Ադրբեջան հանդիպումը՝ Իռլանդիայում․ Վիճակահանության արդյունքները

Գերմանիայի Ֆրայզինգ քաղաքում կայացավ Եվրոպայի 2022թ. առաջնությունների վիճակահանությունը: Իրենց մրցակիցներին իմացան տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականը, մինչև 16 տարեկանների (C դիվիզիոն), մինչև 18 տարեկանների (C դիվիզիոն) հավաքականները և կանանց մինչև 16 (C դիվիզիոն) և 20 (B դիվիզիոն) տարեկանների հավաքականները: Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում հայտնվել է B ենթախմբում, որտեղ կհանդիպի Սան Մարինոյի և Ջիբրալթարի ընտրանիների հետ: Առաջնությունը կանցկացվի հունիսի 28-ից հուլիսի 3-ը, Մալթայի Տա-Քալի քաղաքում: Տղամարդկանց Մ16 տարեկանների հավաքականը ընդգրկվել է С դիվիզիոնի B ենթախմբում, որտեղ կմրցի Ջիբրալթարի, Անդորրայի և Մոլդովայի հավաքականների հետ: Հանդիպումները կկայանան 2022 թվականի հուլիսի 12-ից 17-ը Կոսովոյի Պրիշտինա քաղաքում:Մ18 տարեկանների հավաքականը հայտնվել է B ենթախմբում, որտեղ կմրցի Ադրբեջանի, Լյուքսեմբուրգի, Մոլդովայի և Ջիբրալթարի թիմերի հետ: Հանդիպումները տեղի կունենան հուլիսի 24-ից 31-ը Սան Մարինոյում:Կանանց Մ16 տարեկանների հավաքականը ընդգրկվել է B ենթախմբում, որտեղ կմրցի Կիպրոսի և Մոլդովայի հավաքականների հետ:

Հանդիպումները կկայանան 2022 թվականի հուլիսի 12-ից 17-ը Ալբանիայի Կորչե քաղաքում:Իսկ կանանց Մ20 տարեկանների հավաքականը հայտնվել է B դիվիզիոնի B ենթախմբում, որտեղ կմրցի Իսլանդիայի, Գերմանիայի, Իսրայելի և Վրաստանի թիմերի հետ: Հանդիպումները տեղի կունենան հուլիսի 9-ից 17-ը Հյուսիսային Մակեդոնիայի Սկոպյե քաղաքում: Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով անցյալ տարվա ընտրական մրցաշարերը հետաձգվել էինք։ Հայաստանի ազգային հավաքականը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում B ենթախմբում պետք է մրցեր Իռլանդիայի, Անդորրայի և Ադրբեջանի հետ։ Այս մրցաշարը նախատեսված է անցկացնել հունիսի 28-ից հուլիսի 3-ը Իռլանդիայի Լիմերիկ քաղաքում: Ըստ ՖԻԲԱ-ի նույն ժամանակահատվածում պետք է տեղի ունենա նաև 2022 թվականի փոքր երկրների Եվրոպայի առաջնության ընտրական փուլը։

Քանի որ 2021 թվականի մրցաշարի անցկացնումն արդեն հաստատված է, ՖԻԲԱ-ն կփոխի այս տարվա մրցաշարի ժամկետը։ Նշենք, հենց Իռլանդիայում պետք է տեղի ունենա այս տարվա կարևորագույն իրադարձություններից մեկը հայկական սպորտում։ Խոսքը Հայաստան-Ադրբեջան դիմակայության մասին է։ Բասկետբոլում ինչպես նաեւ ֆուտբոլում, Հայաստանի ու Ադրբեջանի ազգային թիմերի մակարդակով որեւէ հանդիպում տեղի չի ունեցել։ Ուստի Հայաստան-Ադրբեջան հանդիպումը պատմական լինելուց զատ պետք է դառնա մեր մեծ հաղթանակի սկիզբը։ Կարևոր մրցաշարից առաջ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ազգային թիմի գլխավոր մարզիչ էր նշանակել NBA-ում ճանաչված մասնագետ Ռեքս Կալամյանին։Վերջինս աշխատել է «Էլաք» (1990–1992), «Լոս Անջելես Քլիպերս» (1995–2003, 2018–2020), «Դենվեր Նագեթս» (2004–2005), «Մինեսոտա Թիմբերվուլվզ» (2005–2007), «Սակրամենտո Քինգս» (2007–2009, 2020-2021), «Օքլահոմա Սիթի Թանդերս» (2009–2015), «Տորոնտո Ռափթորս» (2015–2018) և «Դետրոյթ Փիստոնս» ակումբներում: Կամալյանը կփորձի օգտագործել իր հեղինակությունը, որ ավելի մեծ թվով անձանց ներգրավի հայկական բասկետբոլի զարգացմանը միտված ծրագրերին: Կալամյանն այսօր ամենաճանաչված հայն է և ամերիկյան բասկետբոլում բավական լուրջ ազդեցություն ունի: Նշենք, որ մեր հավաքականն ունի մեծ պետենցիալ, որը անհրաժեշտ է արդյունավետ և ճիշտ օգտագործել։ Դեռևս 2016 թվականին բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականն առաջին անգամ մասնակցելով բասկետբոլի Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը` դարձել էր մրցաշարի չեմպիոն: Մեր ազգային թիմը իրավունք էր ստացել մասնակցելու Եվրոպայի 2021 թվականի առաջնության ընտրական փուլին։

Այս մրցաշարում Հայաստանի հավաքականը փալյուն ելույթով աչքի ընկավ մեր երկրում առաջացնելով բասկետբոլային բում։ Մասնավորապես խարվաթ մասնագետ Նիկշկա գլխավոժրությամբ Հայաստանի հավաքականը խմբային փուլում հաղթել էր այպիսի հավաքականների ինչպիսիք են Սլովակիան և Շվեդիան։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում