Եվրամիության անդամ երկրների ու կառավարությունների ղեկավարները փետրվարի 17-ին Ուկրաինայի շուրջ իրադրությանը նվիրված արտակարգ, ոչ պաշտոնական գագաթնաժողով կանցկացնեն: Այս մասին հայտնում է Եվրախորհրդի ներկայացուցիչ Բարենդ Լեյթսը:
Նա նշել է, որ քանի որ հանդիպումը ոչ պաշտոնական է լինելու, դրա արդյունքներով որևէ փաստաթղթի ընդունում չի նախատեսվում: