Ուկրաինայի պետական ցանցային ռեսուրսների վրա լայնածավալ DDos հարձակումն առնվել է վերահսկողության տակ, սակայն դրա կազմակերպիչները շարունակում է փորձել խաթարել դրանց բնականոն աշխատանքը:
Այս մասին լրագրողներին հայտնել է Ուկրաինային հատուկ կապի և տեղեկատվության պաշտպանության պետական ծառայության ղեկավարի տեղակալ Վիկտոր Ժորան:
«Հարձակումը շարունակվում է արդեն երկրորդ օրը»,- ասել է նա՝ նշելով, սակայն, որ հարձակումների թիրախում գտնվող ռեսուրսները շարունակում են իրենց աշխատանքը:
Ուկրաինայի պետական բանկերի, պաշտպանության նախարարության ու զինված ուժերի կայքերի վրա DDos հարձակումները սկսվել են փետրվարի 15-ին: