ԱՊՀ դիտորդները ծրագրում են մասնակցել Թուրքմենստանի նախագահի արտահերթ ընտրություններին: Մինսկում լրագրողներին հայտնել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Լեոնիդ Անֆիմովը:
«Մենք ծրագրում ենք, և կարծում եմ, որ, իհարկե, մոտ ժամանակներում կստանանք հրավեր: Մենք արդեն սկսել ենք դիտորդական խմբի ձևավորումը», – ասել է Անֆիմովը:
Թուրքմենստանի նախագահի արտահերթ ընտրությունները նշանակված են 2022 թ. մարտի 12-ին: Այդ մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ գործող Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը Թուրքմենստանի խորհրդարանի վերին պալատի նիստի ժամանակ հայտարարել է, որ ժամանակն է ճանապարհը զիջել երիտասարդներին: Նա նշել է, որ երկու տարի առաջ ինքը հասել է Մուհամեդ մարգարեի տարիքին (63 տարեկան) և հիմա «բարդ որոշում» է կայացրել: Երկուշաբթի՝ փետրվարի 14-ին, Թուրքմենստանում մեկնարկել է նախընդրական քարոզարշավը: