Tuesday, 23 04 2024
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
21:51
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ

Երբ կժամանի Իրանի նախագահը Հայաստան

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նախօրեին հեռախոսազրույց ունենալով Իրանի արտգործնախարար Աբդոլահիանի հետ, նրան շնորհակալություն է հայտնել նաև 3+3  ձևաչափի հաջորդ հանդիպումն Իրանում հյուրընկալելու համար: Լավրովը Իրանի արտգործնախարարի հետ վերջին օրերին ունենում է երկրորդ հեռախոսազրույցը: Ընդ որում, երկրորդը տեղի է ունենում այն բանից հետո, երբ դրա նախօրեին զրուցել էին Իրանի և Մեծ Բրիտանիայի նախարարները: «3+3»-ի վերաբերյալ Լավրովի դիտարկումը ուշադրության է արժանի, քանի որ մինչ այդ խոսվում էր, որ այդ ձևաչափի երկրորդ հանդիպումը կլինի Թուրքիայում: Թուրքիայի դիվանագետներն արդեն հայտնում էին ակնկալիք, որ դրան կմասնակցի նաև Մոսկվայի առաջին հանդիպումը բաց թողած Վրաստանը: Ի՞նչ է ստացվում, Թուրքիան այլևս չի՞ դիտվում «3+3»-ի հանդիպման հաջորդ վայր: Անկարա՞ն է կորցրել դրա հանդեպ հետաքրքրությունը, թե՞ Իրանն ու Ռուսաստանն են որոշել փոխել հանդիպման վայրը, գուցե պայմանավորված այն քաղաքականությամբ և հայտարարություններով, որ Անկարան փորձում է իրականացնել ուկրաինական ուղղությամբ: Կիևի և Մոսկվայի միջև միջնորդ լինելու էրդողանյան ջանքը ակնհայտորեն չի ստացել Մոսկվայի հավանությունը:

Կրեմլը առ այսօր հայտարարում է, որ չի կարող ասել Պուտինի Թուրքիա այցելելու հստակ ժամկետներ: Իսկ հրավերը հղել է Էրդողանը: Թուրքիայի մոտ չստացվեց Ուկրաինական ճգնաժամ տպավորիչ մուտք: Գուցե այդ պատճառով է նաև, որ Էրդողանը որոշեց տպավորիչ խաղ փորձել արաբական ուղղությամբ, այցելելով ԱՄԷ և կքնելով մի շարք պայմանագրեր: Այդ ֆոնին նկատելի է ռուս-իրանական ակտիվությունը, և ընդհանրապես որոշակի ակտիվությունն Իրանի շուրջ, կապված Վիեննայի բանակցության գործընթացի հետ: Այստեղ հակասական իրավիճակ է, բանակցությունը մոտենում է եզրափակմանը, սակայն դրական և հոռետեսական տրամադրությունները կարծես թե ընթանում են «ձեռք-ձեռքի»:

Այդուհանդերձ, Իրանի հարցը անկասկած հիմնավորապես շաղկապված է ուկրաինական ճգնաժամին, որի համատեքստը շատ ավելի լայն է: Այդ ճգնաժամում որոշակի տեղաշարժի պարագայում, հաջորդիվ թերևս առանցքայինը լինելու է հենց իրանական խնդրի շուրջ իրավիճակն ու դրա զարգացումը: Իսկ ահա այն, թե ինչ տրամաբանությամբ կլինի այդ զարգացումը, բավականին բարդ հարց է: Բոլոր դեպքերում սակայն, Հայաստանը պետք է պատրաստվի դրա և այդ առումով հատկանշական է, որ օրերս Իսլամական հեղափոխության տարեդարձի առիթով Իրանի նախագահին ուղղված շնորհավորանքում Նիկոլ Փաշինյանը վերահաստատել էր Հայաստան այցելելու հրավերը: Իրանի նախագահը վերջին անգամ Հայաստանում եղել է 2019-ի հոկտեմբերին՝ ԵՏՄ Վեհաժողովի առիթով, ինչը ըստ էության բացառիկ դարձրեց այդ Վեհաժողովը իր քաղաքական համատեքստով: Դրանից հետո սակայն միջազգային իրավիճակը փոխվեց արմատապես, այդ թվում մասնավորապես  Իրանի շուրջ զարգացումների առանցքով, երբ 2020 թվականի հունվարի 3–ին սպանվեց իրանյան ռազմա-քաղաքականության, ու նաև մերձավորարևելյան ռազմա-քաղաքականության առանցքային ֆիգուրներից մեկը՝ գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Մեծ հաշվով, այդ իրադարձությունից սկսվեց ռեգիոնալ տեկտոնական նոր շարք, որը հանգեցրեց նաև պատերազմի Արցախում: Ուկրաինական ճգնաժամում կան նշաններ, որ դրանից կարող է մեկնարկել խորքային նոր վերադասավորում և այստեղ արդեն հարց է, թե արդյո՞ք այն կարող է այս անգամ Իրանը շոշափել առավել դրական տրամաբանությամբ, իհարկե այդ բնորոշման ամբողջ հարաբերականությամբ հանդերձ: Հարաբերականություն, որ բնորոշ է ընթացիկ աշխարհաքաղաքական իրավիճակի բոլոր դրվագներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում