Saturday, 20 04 2024
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի

Ինչպես ենք նշելու Չարենցի 125-ամյակը

Տարին չարենցյան է. 2022 թ. լրանում է մեծանուն գրողի ծննդյան 125-ամյակը: Հոբելյանական տարվա շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծվել է Եղիշե Չարենցի ծննդյան 125- ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները համակարգող աշխատանքային խումբ՝ բանասիրական գիտությունների թեկնածու Անահիտ Չարենցի (Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը) նախագահությամբ:

ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային խմբի անդրանիկ նիստը, որը վարել է նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է աշխատանքային խմբի անդամներին, մաղթել արդյունավետ աշխատանք: Նա կարևորել է խմբի առաքելությունը՝ որպես չարենցյան շունչը ողջ տարվա ընթացքում կենդանի պահելու առանցքային գործոն:

Նիստի ընթացքում դիտարկվել են Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների ծրագրերը, դրանց վերաբերյալ ներկայացվել են աշխատանքային խմբի անդամների դիրքորոշումները, քննարկվել են հաստատված միջոցառումների կազմակերպման խնդիրները: Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանի խոսքով՝ թանգարանը, ի թիվս մի շարք միջոցառումների, նախաձեռնել է գրողի ստեղծագործությունների թարգմանական աշխատանք ֆրանսերենով և անգլերենով:

Ժաննա Մանուկյանը ներկայացրել է նաև մարտի 13-ին՝ Չարենցի ծննդյան օրը նախատեսված միջոցառումների ժամանակացույցը: Նախատեսվում է շրջայց թանգարանում, ներկայացում «Ամբոխները խելագարված» պոեմի հատվածներով, հուշատախտակի բացում, քայլերթ դեպի «Ամբոխները խելագարված» հուշարձան և այլն: Կողմերը քննարկել են միջոցառումների մանրամասները, ներկայացրել իրենց նկատառումները:

ՀՀ Կոտայքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի պետ Կարեն Հունանյանն էլ ներկայացրել է Չարենցավան համայնքի՝ հոբելյանական տարվան նախապատրաստական աշխատանքները: Առաջարկվել է նախաձեռնել քաղաքում Չարենցի անվան ցուցասրահի վերանորոգման աշխատանքները՝ այն համալրելու նպատակով Չարենցի տուն-թանգարանի հետ համագործակցելով: Ա. Խզմալյանը մատնանշել է քննարկված բոլոր հարցերը տուն-թանգարանի՝ որպես համակարգող մարմնի ուշադրության կենտրոնում պահելու անհրաժեշտությունը: Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել մինչև հոբելյանական օրը՝ մարտի 13-ը, մեկ անգամ ևս կազմակերպելու աշխատանքային հանդիպում՝ քննարկելու արված և ընթացիկ աշխատանքները:

ԿԳՄՍ նախարարություն

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում