Wednesday, 24 07 2024
Իվանիշվիլիի դեմ մահափորձ է նախապատրաստվել
Հնդկաստանի սահուն անցումից ի՞նչ կարող է «վերցնել» Հայաստանը
ՌԴ ՊՆ փոխնախարարը չի ընդունում իր մեղքը
130 հեկտարի վրա կառուցվում է Հայաստանի ամենախոշոր արևային կայանը
Վանաձորի թատրոնը նոր ներկայացման առաջնախաղը կազմակերպել է Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանում
Նյու Դելիում ցուցադրվել են Հնդկաստանում գործունություն ծավալած հայ նկարչի գործերը
11:10
Չեռնոգորիայի խորհրդարանը հաստատել է կառավարության նորացված կազմը
11:00
Հայաստանը դարձել է հնդկական զենքի ամենախոշոր գնորդը
Նախարարն այցելել է ՀԱՊՀ՝ շնորհավորելու ինքնավար մեքենաների միջազգային մրցույթում հաջողության հասած ուսանողներին
10:40
Հզոր Թայֆունը շարժվում է Թայվան՝ Ֆիլիպիններում 12 մարդու կյանք խլելուց հետո
Սեփականատերերը պարտավոր են պահպանել հուշարձան-շենքերը. Երևանի քաղաքապետարանը ԿԳՄՍ նախարարության հետ նոր գործընթաց է սկսել
Վրաստանի իրավասու մարմինը բավարարել է. հետախուզվողը հանձնվել է Հայաստանին
10:10
Հիլարի Քլինթոնը կոչ է արել Հարիիսին պայքարել Թրամփի դեմ
Մենք մեզ գցում ենք ծուղակը՝ կարծելով, թե պատերազմի ելքը կախված է ԱՄՆ ընտրություններից
«Արտանիշ-9» հնավայրում հայտնաբերվել է Քրիստոսից առաջ 3-րդ հազարամյակի առաջին կեսին թվագրվող դամբարանադաշտ
09:40
Նավթի գները նվազել են- 23/07/24
«Ադրբեջանցիների վերադարձը» կմատուցվի ցավալի փոխզիջման սոուսով. թույլ չտալ հարցի լեգիտիմացում
09:20
Հնդկաստանը դանդաղ տեմպերով զենքի արտահանող է դառնում
Հյուսիս-հարավ ճանապարհի Քաջարան-Ագարակ հատվածի կառուցման մանրամասները
ՍԴ-ի որոշումը ծայրահեղ անելանելի և անհարմար վիճակից դուրս գալու պատուհան է բացում
08:50
«ArLeAM» ընկերությունը հյուրընկալել է «Հայաստանի գինիներ» ՀԿ անդամներին
Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ
Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ
08:20
Բայդենի պաշտոնանկությունից հետո առաջին հարցման արդյունքում Հարրիսը Թրամփից 2%-ով առաջ է անցել
08:10
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ամերիկացի սենատոր Մենենդեսը հրաժարական է տվել
Պետական պարտքի «կարմիր գիծն» ու տնտեսության քայքայվող առողջությունը
Բյուջեի պակասուրդն ավելացել է․ «Ժողովուրդ»
Ագրարայինի մասնաշենքը՝ Ֆրանսիական համալսարանի՞ն. «Հրապարակ»
Հոգեւորականները չեն գնացել Սրբազանին ողջունելու. «Հրապարակ»
Թումանյան փողոցում «Մերսեդեսի» վարորդը կրակել է ինքնագլոր վարող երիտասարդի ուղղությամբ

Ստոլտենբերգը Բաքու, Լավրովը՝ Երևան

Փետրվարի 15-ին տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հեռախոսազրույցը, որի ընթացքում քննարկվել ամենատարբեր հարցեր: Հեռախոսազրույցի մասին ՌԴ պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ քննարկվել է նաև Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակն ու Արևմուտքի հետ ՌԴ քննարկումները, մասնավորապես  անվտանգային երաշխիքների վերաբերյալ: Հայկական կողմի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ չկա Ուկրաինա, կա խոսք այն մասին, որ քննարկվել են ռեգիոնալ և միջազգային նշանակության հարցեր: Հայկական կողմը հաղորդագրության մեջ շեշտը դրել է նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքի թեմայի վրա: Թեև հայկական հաղորդագրության մեջ չկա Ուկրաինա, այդուհանդեձ կասկածից վեր է, որ խոսակցություն եղել է: Թե ինչ համատեքստում, դա իհարկե պարզ չէ, բայց նաև բոլորովին անակնկալ չէ և լինել չի կարող այն, որ Ռուսաստանը որևէ կերպ շոշափելու է թեման Հայաստանի հետ: Այստեղ Երևանի գլխավոր խնդիրն այն է, որ չլինի որևէ ներգրավման թեմա կամ ռիսկ: Դա Հայաստանի համար իրապես ռիսկ է, սակայն ռիսկայնությունն իհարկե չի սահմանափակվում միայն դրանով:

Բանն այն է, որ լայն իմաստով ռիսկ է և այն, որ Արևմուտքի հետ դիմակայության հարցում Ռուսաստանը չի ակնկալի Երևանի որևէ ներգրավվածություն կամ աջակցություն, բայց նաև կփորձի ազդել Հայաստան-Արևմուտք հնարավոր շփումների վրա: Ընդ որում, թերևս առավել մեծ է հենց այդ ռիսկը, քան որևէ կերպ Հայաստանը ներգրավելու պահանջը: Ի վերջո, Մոսկվայի համար այդ ներգրավումը չունի գործնական մեծ նշանակություն և արդյունավետություն: Ըստ այդմ, Ռուսաստանի խնդիրը կարող է դառնալ այն, որ Հայաստանի համար առավելագույնս սահմանափակվի Արևմուտքի հետ շփումը, այսպես ասած «անվտանգային երաշխիքների» այն տրամաբանության շրջանակում, որ Մոսկվան առաջադրում է ԱՄՆ-ին, ՆԱՏՕ-ին: Ի դեպ, հենց այս համատեքստում գուցե հատկանշական կամ խորհրդանշական է, որ Լավրովի հեռախոսազրույցը Երևանի հետ տեղի է ունենում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի և Ադրբեջանի նախագահ Ալիևի հեռախոսազրույցի ֆոնին, որի ընթացքում Ստոլտենբերգը Ալիևին շնորհակակություն էր հայտնել Եվրոպա գազի արդյունավետ և հուսալի մատակարարման համար: Իսկ այդ հարցը Եվրոպայի համար հրատապ է դառնում Ռուսաստանի հետ ճգնաժամի և դրա հետևանքով գազի մատակարարումների դադարեցման հնարավոր ռիսկերի ֆոնին:

Անշուշտ, պետք չէ եզրակացնել, որ Արարատ Միրզոյանի հետ Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցն ունեցել է մեկ նպատակ կամ թեկուզ մեկ գերակա նպատակ: Նպատակները, քաղաքական շերտերը, տակտիկական ուղղությունները բազմազան են և այստեղ կասկած չկա զրույցի ընթացքում շոշափված բազմազան հարցերի մասին: Խնդիրն այն է սակայն, որ Հայաստանն իսկապես հայտնվում է ամերիկա-ռուսական բավականին հակասական փոխհարաբերության ճնշման ներքո և այստեղ Երևանի համար շատ կարևոր է դիտարկել Արևմուտքի հետ գործակցության «ասիմետրիկ» տրամաբանություն ենթադրող հնարավորությունները, այդ իմաստով ավելորդ կասկածի կամ «քմահաճույքի» առիթներ չտալով Ռուսաստանի համար: Երևանին շատ կարևոր է շահել ժամանակ, դրա հետ մեկտեղ սակայն առավելագույն արդյունավետությամբ օգտագործելով անցնող ամեն մի օրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում