Sunday, 26 03 2023
Մենք ռազմական դաշինք չենք ստեղծում Չինաստանի հետ. Պուտին
Զանգվածային ցույցեր են տեղի ունեցել Իսրայելում դատական բարեփոխումների նախագծի դեմ
Բայրամովն ու Չավուշօղլուն հեռախոսազրույցում են ունեցել
Սեռով պայմանավորված հղիության ընդհատումներ. Պատճառներն ու հետևանքները
Ալեքսանդր Պետրակովի հետխաղային մամուլի ասուլիսը
«Եթե քո բիզնեսը համացանցում չկա, ուրեմն այն ընդհանրապես չկա». Հայաստանում էլեկտրոնային առևտրի թվերը գնալով աճում են
Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են քաղաքացիական անձանց ուղղությամբ․ ԱՀ ՆԳՆ
14:45
Աֆրիկայում 190 մլն երեխա չունի մաքուր ջրի հասանելիություն
14:30
Hyundai-ն և Kia-ն ետ են կանչում ԱՄՆ-ում վաճառված 570 հազար ավտոմեքենա
14:15
ԵՄ-ն գործարկել Է անօրինական միգրանտներից պաշտպանվելու երկու նախագիծ
Պատերազմի ժամանակ Իսրայելն օգնեց Ադրբեջանին, Իրանը վտանգ է տեսնում՝  եկել է փոխհատուցման պահը
13:50
Ռուսաստանի «Mercedes»-ի գործարանում չինական «Hongqi» պրեմիում ավտոմեքենաներ կարտադրվեն
Մենաշնորհից զրկվող պետության խանդի դրսևորում է. ՌԴ-ն գնում է մանիպուլյացիաների ճանապարհով
Ղազախստանը կսահմանափակի դեպի Ռուսաստան «զուգահեռ ներմուծումը»
Դեմենցիայի կանխարգելման ազգային պլան է մշակվել․ նպատակն է՝ ունենալ ավելի առողջ ծերացող բնակչություն
Կրեմլի աշխատակիցներից պահանջել են ազատվել iPhone-ից
Հայաստանի բրենդը և քաղաքական ճգնաժամը՝ կողք-կողքի
Մոսկվայում մինչև տարեվերջ պլանավորում են գործարկել էլեկտրաբուսների 29 երթուղի
12:30
Հայտնի Է աշխարհի ամենամեծ ժողովրդականություն վայելող երգիչը
Գործազրկության ցուցանիշների նվազմանը զուգահեռ, մարդիկ դեռևս գոհ չեն տնտեսական աճից և աշխատաշուկայից
Ռելոկանտները աղբ են հավաքում Դիլիջանում. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն պլանավորում են բազմամիլիարդանոց ներդրումներ կատարել SpaceX-ում
Երգիչ, դերասան, բարեգործ` Շառլ Ազնավուր
11:15
Գերմանիան ներգրավվել է ռուս-ուկրաինական պատերազմում. Սաքսոնիայի վարչապետ
Հայերի դերը Առաջին աշխարհամարտում
10:45
Հունաստանի վարչապետը մայիսին ընտրություններ է հայտարարել՝ երկաթուղային վթարից հետո տիրող դժգոհության ֆոնին
Արաբական երկրներից կարող ենք մեծ ռեսուրսներ բերել Հայաստան
Կապան-Աղվանի ավտոճանապարհին բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած
Եթե դրամ-ռուբլի հավասարության ռեժիմով ենք աշխատելու, ապա դա ավելի ձեռնտու է. ռիսկեր գրեթե չկան
Սիսիան և Անի համայնքներում ավագանու արտահերթ ընտրություններ են

Հայ արտադրողների մուտքը ռուսական շուկա հեշտացնելու համար Մոսկվայում կբացվի բազմապրոֆիլային առևտրի կենտրոն

Հայաստանից արտահանումը խթանելու և ձեռներեցներին աջակցելու նպատակով Հայ գործարարների ասոցիացիան ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ Երևանում անցկացրեց «Բուխտա Յուգ» մանրածախ և մեծածախ բազմապրոֆիլային առևտրի կենտրոնի շնորհանդեսը։ Հետաքրքրված գործարարներին ներկայացվեցԻն կենտրոնի աշխատանքին ներգրավվելու մանրամասներն ու պայմանները:

«Շատ կարևոր է զարգացնել հայկական ենթակառուցվածքները տարբեր երկրներում, քանի որ դրանց միջոցով հայկական ապրանքները շատ ավելի հեշտ են հասնում այդ երկրների սպառողներին: Ողջունում եմ «Բուխտա Յուգի» ստեղծումը, որտեղ հայկական ապրանքները կարող են առանց ռիսկերի վաճառվել ռուսական շուկայում: «Բուխտա Յուգը» հսկայական առևտրային տարածք է, որտեղ հայկական գյուղմթերքը՝ թե մեծածախ, թե մանրածախ, կարող է վաճառվել հարմար պայմաններով»,- իր խոսքում նշեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ հավելելով, որ իր ղեկավարած կառույցը պատրաստ է անել հնարավորը, որ նոր «Բուխտա Յուգը» լինի պահանջված և աշխատի արդյունավետ: Նա նաև կոչ արեց հայ արտահանողներին ու առևտրականներին աշխատանքի համար նախընտրել այն ենթակառուցվածքը, որն ավելի հարազատ է:

«Հայկական գյուղմթերք արտադրողներն ու արտահանողները մշտապես հանդիպում էին այդ խնդրին, և «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը որոշում կայացրեց ու հանձնարարականներ տվեց՝ ստեղծել հայ արտադրողի համար բաց ու առաջնային իրավունքներով օժտված տնտեսական առևտրային գոտի: Արդեն այսօր գնվել է Մոսկվայի ամենախոշոր առևտրի կենտրոններից մեկը, որի մասով հետաքրքիր առաջարկներ ենք պատրաստել հայ արտադրողների և արտահանողների համար»,- նշեց «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Նարեկ Կարապետյանը՝ կոչ անելով հայ արտահանողներին ակտիվություն ցուցաբերել՝ հետագայում վաճառակետերի բացակայությունից խուսափելու համար:

Միջոցառման ընթացքում «Բուխտա Յուգ» առևտրի կենտրոնների գլխավոր տնօրեն Վիկտոր Գրիգորյանը ներկայացրեց կենտրոնի առավելությունները, արդեն իսկ գրանցած կոմերցիոն հաջողությունները և տարածքի վարձակալության պայմանները:

«Այսօր արդեն երկու «Բուխտա» կենտրոն է գործում Մոսկվայում: Նախագծի հիմնական կոնցեպտը պարենային ապրանքների մեծածախ և մանրածախ, ինչպես նաև շինարարական ապրանքների ու կահույքի վաճառքն է: Այս պահին յուրաքանչյուր կենտրոնում ներկայացված է ավելի քան 100,000 անուն ապրանքատեսակ»,- նշեց Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ ռուսական շուկայում արդեն իսկ գոյություն ունեցող ընկերությունների համար «Բուխտա Յուգը» իրենց բիզնեսը զարգացնելու և ընդլայնելու լավ հնարավորություն է, իսկ նրանց համար, ովքեր նոր են պատրաստվում մուտք գործել այդ շուկա, այս նախագիծը բիզնեսի վարման բացառիկ պայմաններ ու հնարավորություններ է առաջարկում: Առևտրի կենտրոնի տարածքում մի մեծ հատված է առանձնացված, որտեղ մատակարարները հնարավորություն են ունենալու վաճառել իրենց ապրանքը հենց բեռնատարներից՝ միաժամանակ այդտեղ կարող է տեղակայվել ավելի քան 120 բեռնատար: Տարածքը նաև ապահովվելու է անվտանգության բարձրորակ համակարգերով:

Հայ գործարարների ասոցիացիայի գործադիր տնօրեն Գոհար Ղումաշյանն էլ տեղեկացրեց, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ արդեն իսկ հայտադիմումներ են ընդունում արտադրողներից, թե ինչ ձևաչափով և ինչ ոլորտներ են նրանք ներկայացնելու «Բուխտա Յուգ» առևտրի կենտրոնում:

«Մեզ համար շատ կարևոր է, որ հայ արտադրողները հնարավորություն ունենան անխոչընդոտ դուրս գալու ռուսական շուկա: Դա Հայ գործարարների ասոցիացիայի գլխավոր նպատակներից է՝ ավելի կայուն կամուրջ ստեղծելու գործարարների միջև, որոնք ապրում են ոչ միայն ՀՀ-ում, այլև ՌԴ-ում: Եվ շատ ենք կարևորում նաև, որ ամենատարբեր ոլորտներից այս նախագծի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա»,- նշեց նա:

Նախագծի շնորհանդեսին մասնակցել են նաև այն ընկերությունների ներկայացուցիչները, որոնք ներկայացված են կամ ցանկանում են ներկայանալ ռուսական շուկայում՝ հնարավորություն ունենալով տեղում տարածքի վարձակալման ամրագրումներ անելու և ստանալու իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:

«Բուխտա Յուգ» մեծածախ և մանրածախ առևտրի կենտրոնը թվով երրորդ նմանատիպ կենտրոնն է Մոսկվայում։ Ավելի քան 270,000 քմ զբաղեցնող կենտրոնի տարածքում, որը սպառողների համար իր դռները նախատեսում է բացել 2022-ի սեպտեմբերին, կտեղակայվի ավելի քան 2000 խանութ ու տաղավար։ Անմիջապես մատակարարներից ներկայացվելու են ամենատարբեր ապրանքները՝ գործվածքներ, հագուստ, շինանյութ ու սննդամթերք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում