Հունաստանում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի՝ Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Դիմիտրիոս Մակրոպուլոսին և քննարկել խորհրդարանական դիվանագիտության և համագործակցության հետագա ակտիվացման քայլերը։
այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ տեղեկացրել է Հունաստանում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը;
«Հունաստանի խորհրդարանում հանդիպել եմ իմ լավ բարեկամ Դիմիտրիոս Մակրոպուլոսին՝ Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահին: Մենք խոսեցինք խորհրդարանական դիվանագիտության և համագործակցության հետագա ակտիվացման քայլերի մասին։ Հունաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է և դրանում կարևոր դեր ունի խորհրդարանական համագործակցությունը»,- նշել է դեսպան Մկրտչյանը: