Sunday, 26 03 2023
Մեծացել է Հայաստանից արտասհամանյան բուհերում սովորել ցանկացող ուսանողների թիվը
ՔՊ դեմ իրականացվող հակաօրինական հակաքարոզի մասով պատրաստվում են իրավական գործընթացներ
Կենտրոնական Ասիան՝ մեծ պետությունների մրցակցության թատերաբեմ․ հայացք Երևանից
Նախարարը ճիշտ է, վանդալիզմի են ենթարկում մեր հուշարձանները
Ռուսական կողմը բլոկավորել է Քոչարյանի և Սարգսյանի գույքի հետևից գնալը
Մահացել է դատավոր Լիլիթ Կատվալյանի դուստրը
Եթե մեր անվտանգային խնդիրները լուծենք, կարող ենք սպասել օտարերկրացիների մեծ հոսքի
Հայկական Բանակի նոր և կարևոր ձեռքբերումը Հնդկաստանից
Սպորտը առողջ ապրելակերպի մա՞ս, թե՞ նորաձևության տենդենց
Պուտինը մեկնաբանել է ՆԱՏՕ-ի հայտարարությունները դաշինքի գլոբալ բնույթի մասին
Մենք ռազմական դաշինք չենք ստեղծում Չինաստանի հետ. Պուտին
Զանգվածային ցույցեր են տեղի ունեցել Իսրայելում դատական բարեփոխումների նախագծի դեմ
Բայրամովն ու Չավուշօղլուն հեռախոսազրույցում են ունեցել
Սեռով պայմանավորված հղիության ընդհատումներ. Պատճառներն ու հետևանքները
Ալեքսանդր Պետրակովի հետխաղային մամուլի ասուլիսը
«Եթե քո բիզնեսը համացանցում չկա, ուրեմն այն ընդհանրապես չկա». Հայաստանում էլեկտրոնային առևտրի թվերը գնալով աճում են
Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են քաղաքացիական անձանց ուղղությամբ․ ԱՀ ՆԳՆ
14:45
Աֆրիկայում 190 մլն երեխա չունի մաքուր ջրի հասանելիություն
14:30
Hyundai-ն և Kia-ն ետ են կանչում ԱՄՆ-ում վաճառված 570 հազար ավտոմեքենա
14:15
ԵՄ-ն գործարկել Է անօրինական միգրանտներից պաշտպանվելու երկու նախագիծ
Պատերազմի ժամանակ Իսրայելն օգնեց Ադրբեջանին, Իրանը վտանգ է տեսնում՝  եկել է փոխհատուցման պահը
13:50
Ռուսաստանի «Mercedes»-ի գործարանում չինական «Hongqi» պրեմիում ավտոմեքենաներ կարտադրվեն
Մենաշնորհից զրկվող պետության խանդի դրսևորում է. ՌԴ-ն գնում է մանիպուլյացիաների ճանապարհով
Ղազախստանը կսահմանափակի դեպի Ռուսաստան «զուգահեռ ներմուծումը»
Դեմենցիայի կանխարգելման ազգային պլան է մշակվել․ նպատակն է՝ ունենալ ավելի առողջ ծերացող բնակչություն
Կրեմլի աշխատակիցներից պահանջել են ազատվել iPhone-ից
Հայաստանի բրենդը և քաղաքական ճգնաժամը՝ կողք-կողքի
Մոսկվայում մինչև տարեվերջ պլանավորում են գործարկել էլեկտրաբուսների 29 երթուղի
12:30
Հայտնի Է աշխարհի ամենամեծ ժողովրդականություն վայելող երգիչը
Գործազրկության ցուցանիշների նվազմանը զուգահեռ, մարդիկ դեռևս գոհ չեն տնտեսական աճից և աշխատաշուկայից

Երգչուհի Մալենան հանդիպեց քաղցկեղը հաղթահարած և բուժում ստացող երեխաների և երիտասարդների հետ

«Մանկական եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացրած և մեր երկրին հաղթանակ բերած երգչուհի Մալենան փետրվարի 15-ին այցելել էր Պրոֆ Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն՝ հանդիպելու քաղցկեղը հաղթահարած, ինչպես նաև այս պահին բաժանմունքում բուժում ստացող երեխաների և երիտասարդների հետ։

Լրագրողների հետ զրույցում երգչուհին ասաց՝ շատ ուրախ է, որ երեխաներն իրեն տեսնելու ցանկություն են հայտնել: «Եկել եմ նրանց հետ լավ ժամանակ անցկացնելու, ուրախանալու և մի փոքր դրական հույզեր պարգևելու: Կարծում եմ՝ այստեղից կհեռանամ նոր ընկերներ ձեռք բերած»,-նշեց նա:

Մալենան շեշտեց, որ «Եվրատեսիլ» երգի մրցույթում իր հաղթանակը պայմանավորված էր հայ ազգի համախմբվածությամբ, իր թիմի քրտնաջան աշխատանքով: Մալենան շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր աջակցել և շարունակում են աջակցել իրեն:

Երգչուհին, որն օրեր առաջ Երևանում համերգով հանդես եկավ Ռուսաստանում գործունեություն ծավալող երգչուհի Քրիստինա Սիի հետ, տեղեկացրեց՝ առաջիկայում նախատեսում է երկրպագուներին ներկայացնել Քրիստինա Սիի հետ «Չեմ հասկանում» զուգերգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը:

Մալենայի հետ հանդիպման եկած Արմենը խոստովանեց, որ շատ է հավանել նրա «Քամի-քամի» երգը, որը հաղթանակ բերեց Հայաստանին: «Մալենան ասաց, որ մրցույթից հետո իրեն վիրահատել են: Կհարցնեմ, թե ինչն է եղել պատճառը: Հույս ունեմ, որ նաև կերգի մեզ համար»,-նշեց իննամյա Արմենը:

Մալենայի՝ կենտրոն այցելությունը կազմակերպվել էր «Ժպիտների քաղաք» (City of Smile) բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվա շրջանակում: «Ժպիտների քաղաք»-ի տնօրեն Էսթեր Դեմիրճյանն ասաց, որ Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը նշվում է 40 երկրում: «Հիմնական նպատակը հանրության ուշադրությունը խնդրի վրա սևեռելն է: Կարևոր խորհուրդը այն երեխաների հաղթանակը տոնելն է, որոնք հաղթահարել են հիվանդությունն ու վերադարձել են կյանք: Դրանում շատ մեծ դեր են կատարել թե՛ հենց երեխաները, թե՛ նրանց ծնողները, թե՛ բժիշկները, թե՛ հիմնադրամներն ու պետությունները»,-շեշտեց Դեմիրճյանը:

Նրա խոսքով՝ կարևոր է, որ հենց Մալենան է հյուրընկալվել հիմնադրամում, քանի որ նա էլ իր ոլորտում է հաղթանակ տարել՝ հաղթահարելով մի շարք դժվարություններ: «Դա կարող է ոգևորիչ օրինակ լինել երեխաների համար, հիշեցնել, որ ամեն բան կյանքում հնարավոր է, և հրաշքներ լինում են: Կարևորը ցանկանալն ու դեպի հաղթանակը գնալն է: Որքան շատ լինեն դրական հույզերը, այնքան բուժման ընթացքն ավելի սահուն կընթանա»,-նշեց Դեմիրճյանն ու տեղեկացրեց, որ մինչ օրս հիմնադրամում գրանցված 500 շահառու կա: Նրանցից շատերն ավարտել են բուժումը, մի մասը դեռ բուժվում է. կան երեխաներ, որոնք երեկ են գրանցվել: «Հասկանալի է, որ շահառուների թիվն անընդհատ աճում է: Տարվա ընթացքում մոտ 100 երեխայի մոտ է քաղցկեղ հայտնաբերվում, բայց ունենք նաև հաղթանակներ, որոնց մասին բարձրաձայնում ենք»,-շեշտեց Դեմիրճյանն ու հավելեց՝ հաղթանակներն են ոգևորում բուժվող երեխաներին և առաջ գնալու ուժ տալիս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում