Wednesday, 24 04 2024
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին

Մոսկվան չի ուզում դուրս մնալ պրոցեսից և շարունակում  է «ձեռքը պահել»  հայ-թուրքական բանակցությունների վրա

ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը տեղեկացրել է, որ փետրվարի 14-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի և ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոյի հեռախոսազրույցը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: Երկուստեք հույս է հայտնվել, որ հատուկ ներկայացուցիչների՝ Վիեննայում կայանալիք երկրորդ հանդիպումն արդյունավետ կլինի։

Թուրքագետ Հակոբ Չաքրյանը գտնում է, որ թեպետ ֆորմալ առումով Ռուսաստանը հայ-թուրքական բանակցություններում որևէ դերակատարություն չունի, այդուհանդերձ պրոցեսից դուրս մնալ չի ցանկանում։ Եվ դա է վկայում այն հանգամանքը, որ թուրք բանագնացի հետ առաջին հանդիպումից առաջ և հետո Ռուբինյանը Ռուդենկոյի հետ թեմայի շրջանակներում զրույց է ունենում․«Ուկրաինացի բլոգգերները վերջին շրջանում նյութեր էին տարածում այն մասին, որ Հայաստանն անցել է ռուսական կառավարման, այսինքն՝ Ռուսաստանը Հայաստանի իշխանություններին վերահսկում է, իշխանություններն էլ նրանց ցանկությամբ են գործում։ Փաստորեն Ռուսաստանը չի ցանկանում հայ-թուրքական  կարգավորման գործընթացից դուրս մնալ։ Ոչ միայն դուրս  մնալ չի ուզում, այլ սեփական ջանքերով կարգավորել դրանք՝ հայկական կողմի միջոցով»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Հակոբ Չաքրյանն այդ միտումը վտանգավոր է համարում․«Կրկին մեջբերեմ Պուտինի խորհրդականի հարցազրույցն այն մասին, որ հայ-թուրքական համագործակցությունը հրաշալի մակարդակի վրա է գտնվում և այն առավել արդյունավետ դրսևորվել է 44 օրյա պատերազմի ընթացքում։ Մինչ այդ նույն Դուգինը ռուսական հեռուստատեսության էկրանից հայտարարել էր, որ Իլհամ Ալիևը թող չոգևորվի, նրա հաղթանակը Ռուսաստանն է ապահովել, ոչ թե Թուրքիան։ Ասում էր՝ եթե Ռուսաստանը չլիներ, Ադրբեջանը չէր կարողանա հաղթանակ գրանցել։ Ուզում եմ ասել, որ այդպիսի դաշնակից մեզ պետք չէ։ 1997 թվականին մենք բարեկամության, համագործակցության ու փոխօգնության պայմանագիր ենք ստորագրել, բայց  ընդդեմ հայ ժողովրդի ու Արցախի սանձազերծած պատերազմի ժամանակ Ռուսաստանը աջակցեց ոչ թե մեզ, այլ Թուրքիային ու Ադրբեջանին։ Փաստորեն օգնեց, որ նաև ներգրավվի ահաբեկիչ վարձկաններին։ Էրդողանը հայտարարեց, որ այդ պատերազմին մասնակցել է, որպեսզի ավարտին ահսցնի 1915 թվականին երիտթուրքերի կիսատ թողածը, դրանից հետո Պուտինն Էրդողանին հռչակեց իր լավագույն ընկերը։ Եթե դա հանցագործություն չէ, ուրիշ ինչպե՞ս որակենք, ինչու՞ ենք շարունակում ապավինել Ռուսաստանին։ Պուտինը պատերազմի հանցագործ է, միթե՞ այդ գիտակցությունը չկա Հայաստանում»։

Մեր զրուցակիցը նաև համարում է, որ մենք մեր քայլերի մասին Ռուսաստանին տեղյակ ենք պահում, քանի որ չունենք ինքնիշխանություն ու անկախություն․ «Ռուսաստանը մեր դաշնակիցը չէ, մենք ենք Ռուսաստանի դաշնակիցը՝ այն էլ գաղութի կարգավիճակով։ Իսկ  Հայաստանում Ռուսաստանի դեսպանը գեներալ-գուբերնատոր է, նա է ամեն ինչ տնօրինում։ Առաջին հանդիպումից առաջ էլ Ռուդենկոն ընդունեց Ռուբինյանին, հիմա էլ Վիեննայի հանդիպումից առաջ նորից հեռախոսազրույց է ունենում։ Ես սա խիստ մտահոգիչ եմ համարում։ Հավանաբար ռուս-թուրքական հերթական քաղաքական սակարկություններն են՝ նորից ի վնաս հայ ժողովրդի։ Առ այսօր մեր տարածքային ամբողջականությունը խախտված է, բայց մենք չենք կարողանում այն վերականգնել՝ նորից Ռուսաստանի պատճառով։ Առ այսօր չենք կարողանում նաև ճշտել՝ կորածների թիվը որքան է։ Հավանաբար անհետ կորածները սպանված են, արդյոք չգիտեն այդ մասին։ Որպեսզի Հայաստանում հակառուսական տրամադրությունները  չսրվեն, իրական թիվ չեն հրապարակում։ Այդ մասին գիտի Էրդողանը, Ալիևը,  Կրեմլում բոլոր տականքները գիտեն, իսկ հայ ժողովուրդը չգիտի։ Հիմա ասում են՝ մի վիճարկեք թիվը, բայց ո՞նց չվիճարկենք, իրական թիվն ենք ուզում իմանալ, իրավունք չունե՞նք ՝ որպես ՀՀ քաղաքացի»-եզրափակեց նա։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝  պետք է նկատի ունենալ, որ առաջին հանդիպումը Մոսկվայում տեղի ունեցավ, նաև պետք է հասկանանք, որ անկախ նրանից, Ռուսաստանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում  պաշտոնական միջնորդ է,   թե ոչ, շարունակում է  ձեռքը պահել գործընթացի վրա․ «Այդ  մասին հայտարարում են ռուս տարբեր պաշտոնյաներ՝ ընդգծելով, որ իրենք  այդ գործընթացի մասնակիցն են։ Տեղի ունեցած հեռախոսազրույցն էլ այդ տրամաբանությամբ է։ Բացի այդ՝ ուկրաինական  ճգնաժամի ֆոնին Ռուսաստանի մտահոգությունները կարելի է  հասկանալ։ Այս պահին ռուս-արևմտյան հարաբերություններ սրված են, հանդիպումն էլ Վիեննայում է տեղի ունենալու, բնականաբար Մոկսվայում կան որոշակի մտահոգություններ»,-ընդգծեց մեր զրուցակիցը։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում