Սննդամթերքի վերահսկողությունը լավ մակարդակի վրա չէ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հկ-ի փոխնախագահ Կարեն Չիլինգարյանը: Ըստ նրա՝ դրա պատճառն այն է, որ տեսչական ստուգումները կասեցված են 2009 թ. հունվարից, և առանց թույլտվության մինչև 70 մլն շրջանառություն ունեցող տնտեսվարողի մոտ ստուգում չի կատարվում:
«Դա խնդիրներ է առաջացնում: Առանց թույլտվության սննդի տեսչական ստուգումներն անհրաժեշտություն է»,- փաստեց Կ. Չիլինգարյանը:
Կ. Չիլինգարյանը հայտնեց, որ առևտրի կետերում պարբերաբար ստուգումների ժամանակ վերջին 1-2 ամսվա ընթացքում ժամկետանց սննդի իրենք չեն հանդիպել: Սակայն, Կ. Չիլինգարյանը նաև հիշեցրեց, որ անցած տարի իրականացրած մոնիտորինգի արդյունքում շատ դպրոցներում ժամկետանց մթերք էր հայտնաբերվել, թեև սնունդը դպրոցներին մատակարարում էին 3 արտոնագրված ընկերություններ:











































