Saturday, 20 04 2024
19:00
ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը
Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը

Էրդողանի և Ալիևի թղթի հայաստանյան խաղարկումները

«Շուշիի հռչակագիրը» սպառնալիք է Հայաստանի և Արցախի համար, վերջին օրերին պարբերաբար հայտարարում են Հայաստանի տարբեր հասարակական-քաղաքական դերակատարներ: Այդ հայտարարությունների նոր առիթը այդ հռչակագրի վավերացումն էր Ադրբեջանում և Թուրքիայում: Շուշիի հռչակագրի ասվածը, ինչպես հայտնի է, ստորագրվեց նախորդ տարի ամռանը, երբ Էրդողանն ու Ալիևն այցելել էին պատերազմի հետևանքով իրենց օկուպացրած  Շուշի: Հռչակագիրը, որ ստորագրել էին, վավերացրին օրերս: Ընդ որում, թերևս կասկածից վեր է, որ վավերացման ժամկետը ամենևին պատահական չէր: Այդ հռչակագրի վավերացումը տեղի ունեցավ Ուկրաինայի շուրջ թեժ զարգացումների ֆոնին, որտեղ Անկարան դրսևորում էր միջնորդական հավակնություն, սակայն չէր ստանում Մոսկվայի հավանությունը: Իսկ Շուշիի հռչակագիրը հասցեագրված է հենց Մոսկվային, այն «բարդ օպերացիայի» տրամաբանության շրջանակում, որ ըստ ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուի իրականացրին թուրքերի հետ Արցախում: Ահա այդ «բարդ օպերացիայի» շրջանակում էլ պատերազմը կանգնեցրին այն բանից հետո, երբ Շուշին օկուպացվեց ու անցավ թուրք-ադրբեջանական ենթակայության ներքո, դրա դիմաց էլ ռուսական խաղաղապահ ենթակայության ներքո դնելով Արցախի մնացյալ մասը:

Մնացյալ առումով, Շուշիի հռչակագիր կոչվածը հայկական կողմի համար ըստ էության «ոչինչ» է: Որպեսզի այստեղ զերծ լինենք տարատեսակ թյուրընկալումներից և դրանցով պայմանավորված հնարավոր հիստերիայից, հստակեցնենք՝ Շուշիի հռչակագիրն այդ առումով «ոչինչ» է, որովհետև այդ հռչակագրի բացակայությունը դույզն իսկ չէր նվազեցնելու այն սպառնալիքը, որ Հայաստանի ու Արցախի համար առկա է հետպատերազմյան ստատուս-քվոյի, թուրք-ադրբեջանական ռազմավարական գործակցության, Շուշիի, Հադրութի և այլ տարածքների օկուպացվածության պայմաններում: Եթե Էրդողանն ու Ալիևը Շուշիում որևէ թուղթ էլ չստորագրեին, դա չէր նշանակելու, թե նրանց քաղաքականությունն ու մտադրությունները, նրանց պարտադրած պատերազմի հետևանքները ավելի նվազ սպառնալից էին լինելու Հայաստանի ու Արցախի անվտանգության տեսանկյունից: Առավել ևս, որ «Շուշիի հռչակագիր» ասվածը Էրդողանն ու Ալլիևը այսպես ասած «հիմնել» են 1994 և 2010 թվականների թուրք ադրբեջանական ռազմավարական փաստաթղթերի վրա, որոնք վերաբերում են երկկողմ բազմաբնույթ գործակցությանն ու անհրաժեշտության դեպքում փոխօգնությանը:

Շուշիում ընդամենը հետպատերազմական իրողությունների բերումով այսպես ասած նոր կնիք են ավելացրել այդ ամենի վրա: Լիներ այդ կնիքը, թե ոչ, սպառնալիքը կար, լինելու էր, և լինելու է, հետևաբար գլխավոր հարցը Հայաստանի ու Արցախի անվտանգության տեսանկյունից այն է, թե ինչպես պետք է կառավարվի այդ սպառնալիքը՝ ռազմական տրամաբանության էսկալացիայի նոր խթաններո՞վ, թե՞ այդուհանդերձ դիվանագիտական նոր հնարքներով, որոնք թույլ կտան թե Հայաստանի, թե Արցախի համար շահել հետպատերազմական վերականգնման առավելագույնս մեծ ժամանակ և կայուն տարածություն, ձգտելով զգալիորեն թուլացնել ռուս-թուրքական «բարդ օպերացիաների» արանքում Հայաստանի օբյեկտությունն ու բարձրացնել Հայաստանի ռեգիոնալ սուբյեկտությունը, ռիսկերի ու սպառնալիքների դիվանագիտական-քաղաքական կառավարման կարողությունը բարձրացնելու համար: Եթե իհարկե սպառնալիքների մասին բարձրաձայնող հասարակական-քաղաքական դերակատարներին հուզում է այդ ամենը, այլ ոչ թե սպառնալիքները դիտարկվում են հուզող գլխավոր խնդիրը՝ Հայաստանում իշխանության համար պայքարը սպասարկելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում