Thursday, 28 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ամենակարևոր Մխիթարյանը․ Ինչու է Մոուրինյոն գովաբանում հայ ֆուտբոլիստին

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն շարունակում է գովաբանել Հայաստանի ազգային ավագ Հենրիխ Մխիթարյանին։ Մինչդեռ, պորտուգալացի մասնագետը թիմի անհաջող ելույթների գլխավոր մեղավոր է համարում իր ֆուտբոլիստներին։ Ա Սերիայի 25-րդ տուրի «Սասուոլոյի» դեմ խաղից հետո Մոուրինյոն մասնավորապես ասել է․ «Հենրիխ Մխիթարյանի գործողություններն իսկապես լավն էին։ Նա օտար եղավ խաղային բոլոր օղակներում։ Մխիթարյանը մեր կազմում եղած բոլոր ֆուտբոլիստներից միակն է, որը ցուցադրում է ստեղծագործ ֆուտբոլ։ Մխիթարյանի յուրաքանչյուր շարժում մտածված է։ Դա դրսևորվում է գնդակն օգտագործելով ու տարածություն գտնելով: Մխիթարյանը կարծես կերպարանափոխվել է: Կարծում եմ այս պահին նա թիմի կարևորագույն ֆուտբոլիստն է»։ Հիշեցնենք, որ «Սասուոլոյի» դեմ խաղում «Ռոման» մրցավարի ավելացրած 4-րդ րոպեին էր խուսափել պարտությունից հանդիպումն ավարտելով ոչ-ոքի 2։2 հաշվով։

Մինչև «Սասուոլոյի» դեմ հանդիպումը «Ռոման» Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում 2։0 հաշվով զիջելով Միլանի «Ինտերին» դուրս էր մնացել հետագա պայքարից։ Այս խաղից հետո Մոուրինյոն սուր քննադատության էր ենթարկել իր ֆուտբոլիստներին հնչեցնելով նույնիսկ վիրավորական արտահայտություններ։ «Մոուրինյոն գործի դրեց ըստ էության վերջին արդրացման միջոցը անպատվելով իր խաղացողներին։ Ես երբեք այդպես չեմ վարվել։ Ես էլ եմ քննադատել, բայց միշտ ձգտել եմ արտահայտվել հարգանքով։ Ես միշտ շատ եմ պահանջել ֆուտբոլիստներից, բայց միշտ հարգել եմ նրանց։ Դա առաջին կանոնն է։ Եթե Մոուրինյոյի նման անպատվում ես խաղացողներիդ, տնտեսական վնաս ես հասցնում ակումբիդ։ Դա պետք է հաշվի առնել»,- հայտարարել է «Ռոմայի» նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն։ Այո, «Ռոման» հայտնվել է բավական ծանր իրավիճակում։ Մոուրինյոն գիտակցում է, որ ներկայիս կազմով հնարավոր չէ լուրջ խնդիրներ լուծել։ Ավելին Մուրինյոյին անհանգստացնում է այն փաստը, որ ակումբի ղեկավարությունը մտադիր է հրաժարվել մի շարք առաջատարներից և ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել երիտասարդ ֆուտբոլիստների։ «Ռոմայի» առանցքային խաղացողներ Ջորդան Վերետուն, Ռոջեր Իբանեսը, Մատիաս Վինան, Հենրիխ Մխիթարյանը և Նիկոլո Զանիոլոն ամռանը կփոխեն ակումբային գրանցումը։ Այս մասին գրել է Football Italia պարբերականը։ Gazzetta dello Sport-ն էլ իր հերթին հայտնում է, որ «Ռոման» Մոուրինյոյին 83 միլիոն ֆունտ կտրամադրի վերը նշված խաղացողներին փոխարինողներ գտնելու համար: Կարճ ցուցակում տեղ են գտել «Արսենալի» կիսապաշտպան Գրանիտ Ջական, «Ֆեյենորդի» ներկայացուցիչ Մարկոս Սենեսին և «Այնտրախտի» խաղացող Ֆիլիպ Կոստիչը։ Վերջին զարգացումները սակայն ցույց են տալիս, որ Մոուրինյոն ամեն գնով ցանկանում է թիմում պահել Մխիթարյանին։ Պորտուգալացի մասնագետն բաց տեքստով հայտարարեց, որ Մխիթարյանը թիմի ամենակարևոր ֆուտբոլիստն է։

Romanews-ի տեղեկություններով Մոուրինյոն դեմ է արտահայտվել Մխիթարյանից հրաժարվելու ակումբի ղեկավարության մտադրությունից։ Ավելին, պորտուգալացի մասնագետը մտադիր է միջնորդել, որպեսզի «Ռոմայի» ղեկավարությունը վերանայի որոշումը՝ Մխիթարյանի, Էլ Շարավի և Վերետուի հետ կապված։ Այս տարվա սկզբին հայտնի էր դարձել, որ «Ռոմայի» ղեկավարությունը մտադիր չէ պաշտոնանկ անել Ժոզե Մոուրինյոյին։ Ավելին, ակումբի ղեկավարներն աջակցում են նրան և պատրաստ են կատարել նրա տրանսֆերային պահանջները։ Ըստ իտալական լրատվամիջոցների 58-ամյա մասնագետն Իտալիայի առաջնության 21-րդ տուրի խաղում «Յուվենտուսից» կրած 3։4 հաշվով պարտությունից հետո հանդիպում է ունեցել ակումբի ղեկավարների հետ, որոնք դժգոհություն չեն ներկայացրել։ Ավելի վաղ պորտուգալացի մարզիչը հայտարարել էր, որ «Ռոման» իրեն 3 տարի ժամանակ է տվել արդյունքների բարելավման համար։ «Ինձ երեք տարի են տվել, որպեսզի թիմը բարելավի արդյունքները, բայց դրա համար ինձ պետք է ակումբի օգնությունը։ Երբ խաղադաշտում բարդ վիճակ է լինում, մեր խաղացողներից ոչ ոք չի դրսեւորում առաջատարի որակներ, չկա ուժեղ բնավորությամբ մեկը։Այո, մենք կուժեղացնենք կազմը։

Մեյթլենդ-Նայլսից հետո կունենանք նաեւ ֆիզիկապես ամուր եւ բնավորություն ունեցող կիսապաշտպան։Պետք է դուրս գալ կոմֆորտի գոտուց, որտեղ բավարարվում ենք 6-7-րդ տեղերով։ Ես արդեն ասել եմ խաղացողներին, որ նրանք պետք է հոգեբանության տեսանկյունից հասնեն ինձ, ես չեմ շարժվելու նրանց ուղղությամբ»,- ասել էր Մոուրինյոն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում