SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երբ ստեղծվում էր ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գունդը, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ու ՀՀ ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կամո Ցուցուլյանը պարեկների հետ հանդիպմանը թիվ 1 խնդիր են դրել, որ նրանք առաջին հերթին քաղաքացիների նկատմամբ ցուցաբերեն մարդկային մոտեցում և միշտ հաշվի առնեն, որ ուրիշի ցավ չկա և պետք է միշտ հոգածություն ցուցաբերել օգնության կարիք ունեցող երեխաների, տարեցների նկատմամբ: Ի ուրախություն՝ այդ հորդորները ի կատար են ածվում:
Վերջին ամիսներին պարեկային ծառայության պարեկների, հրշեջ-փրկարարների, այդ թվում՝ փրկարարների, հոգեբան փրկարարների, շտապօգնության բժիշկ և բժշկուհիների, հիվանդանոցային համալիրների բուժանձնակազմի կողմից բազմաթիվ կյանքեր են փրկվել:
Մանրամասները՝ SHAMSHYAN.com-ում