Մոտ երեք տարվա փնտրտուքներից հետո կառավարությանը հաջողվեց վաճառել Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցը 5 միլիարդ դրամով: Պարզվեց՝ հայտարարված մրցույթին ներկայացվել է մասնակցության 1 հայտ՝ «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ի կողմից։ Այս ընկերության սեփականատերը Նարեկ Նալբանդյանն է։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանի հետ: