Առաջին նիստն է հրավիրել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը: Այն գործում է Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի կազմում: Ընդդիմադիր խմբակցությունները մինչև նիստը համատեղ հայտարարությամբ բոյկոտել էին հանձնաժողովի աշխատանքները: Բայց այսօր նշել են, որ երբեմն գուցե մասնակցեն, որպես հիմնական հանձնաժողովի անդամ: Ընդդիմությանը հետաքրքի՞ր չեն պատերազմի պատճառներն ու հետևանքները։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի հետ: