Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Հայաստանը, ցավոք, չունի հեշտ ճանապարհ դեպի զարգացում, հետևաբար պետք է պատրաստ լինել անցնել բարդն ու դժվարը

Ժողովրդավարական վերափոխման գործընթացին Հայաստանի քաղաքական իշխանության նվիրվածությունն անբեկանելի է, հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունելով Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերի Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:

Վարչապետ Փաշինյանի և Կլարի հանդիպմանը քննարկվել են տնտեսական և քաղաքական թե երկկողմ՝ Հայաստան-ԵՄ, թե ռեգիոնալ նշանակության հարցեր: Ժողովրդավարության անբեկանելիության մասին հայտարարությունը սակայն ներկայիս ժամանակահատվածում ունի առավել կարևոր նշանակություն, ինքնին անշուշտ Հայաստանի զարգացման, ինչպես նաև Հայաստան-Եմ հարաբերության սերտացման համատեքստում մշտապես ունենալով առանցքային իմաստ և կարևորություն: Բանն այն է, որ ներկայումս Ուկրաինայի շուրջ գերհագեցած աշխարհաքաղաքական ճգնաժամն ու Ռուսաստան-Արևմուտք հակադրության չափազանց սուր և լարված իրադրությունը մեծ մարտահրավեր է նաև Հայաստանի համար: Մի կողմում հասկանալիորեն Ռուսաստանն է իր խնդիրերով, շահհերով ու նաև թե մրջազգային հարաբերությունների, թե ժողովրդավարական գործընթացների վերաբերյալ իր պատկերացումներով, մյուս կողմում Արևմուտքը՝ քաղաքակրթական իր փաթեթով: Եվ երկուստեք Հայաստանի համար, Հայաստանի անվտանգության և կենսագործունեության համար կարևոր նշանակություն և դեր ունեցող բևեռներ են, որոնց փոխհարաբերության գերլարված փուլում Հայաստանի գերխնդիրը նրանց հետ աշխատանքը մեկը մյուսին հակադրելուց, միաժամանակ նրանց միջև լարվածության հետևանքով մուրճի և սալի արանքում մնալուց խուսափելն ու խուսանավելն է: Եվ այս իմաստով, եթե լինենք առավել բաց, պետք է արձանագրենք՝ մի կողմից Ռուսաստանի և Հայաստանի ու Կովկասի վրա նրա էական ազդեցությունը, հատկապես  հետպատերազմյան իրողությունների պայմաններում, և մյուս կողմից Հայաստանի համար դիվերսիֆիկացիայի և ներքին զարգացման առումով ժողովրդավարության խորացման նպատակը, որի առանցքային ուղղությունն Արևմուտքի հետ գործընկերությունն է: Այստեղ է, որ ժողովրդավարական ներքին գործընթացների անբեկանելիությունը կարևոր հավաստում է, այն իմաստով, որ Հայաստանը ժողովրդավարությունը դիտարկում է ոչ թե աշխարհաքաղաքական կողմնորոշման նպատակ կամ միջոց, այլ պարզապես իր անվտանգության բարդ և բազմաշերտ խնդիրները լուծելու գործիք:

Հայաստանի համար ժողովրդավարությունը ներքին կառուցակարգերի, ներքին համակեցության և հարաբերությունների միջոց է, որը չի պայմանավորում կամ որից չի բխում արտաքին վեկտորի վերանայում, հետևաբար Հայաստանի ժողովրդավարությունը Ռուսաստանի սպառնալիք ներկայացնելը ըստ էության իրադրության նենգափոխում է, և մյուս կողմից էլ Ռուսաստանի հետ Հայաստանի խորը գործընկերային հարաբերության հանգամանքը չի բացառում ժողովրդավարական ներքին վերափոխման նպատակադրումը: Թվում է, որ սա շատ բարդ բանաձև է, փոխարենն առավել հեշտ է կամ Ռուսաստան կամ Արևմուտք հարցադրումը և կամ հանգուցալուծումը: Մինչդեռ, հենց այդ «հեշտ» թվացող բանաձևն է , որ Հայաստանի համար կարող է հանգեցնել չափազանց բարդ հետևանքի, իրականում բերելով ոչ թե լուծումներ, այլ նորանոր հետևանքներ և էլ ավելի բարդացնելով լուծումները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում