Thursday, 25 04 2024
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը

10 օրից հետազոտություններ կսկսվեն երկաթուղու վերականգնվող երկու հատվածներում․ Թումանյան

Շուրջ տասն օրից Հայաստան-Ադրբեջան երկաթուղու վերականգնվող երկու հատվածներում մասնագետները կսկսեն գործիքային հետազություններ իրականացնել, ինչի հիման վրա էլ նախագիծ կմշակվի։ Այս մասին «Ազատության» եթերում հայտարարեց երկաթուղու վերականգնման ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար Արտաշես Թումանյանը:

«Ընդ որում, այդ խմբի աշխատանքներին կմասնակցեն ոչ միայն մեր աշխատանքային խմբի անդամները, այլև ռուսական երկաթուղու մասնագետները», – ասաց Թումանյանը։

Խորհրդային միության փլուզումից հետո չգործող Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղին վերագործարկելու վերաբերյալ պայմանավորվածության մասին կողմերը հստակ հայտարարեցին նախորդ տարեվերջին Սոչիում, ապա Բրյուսելում՝ երկու երկրների ղեկավարների հանդիպումներից հետո։

Ըստ այդմ, Ադրբեջանի հետ կապը վերականգնելու համար Հայաստանը Մեղրիի հատվածում 45 կիլոմետրանոց երկաթգիծ պետք է կառուցի։ Կառավարությունը մեկ ամիս առաջ վերականգնման աշխատանքների համար 10 անձից կազմված հատուկ խումբ ստեղծեց, որն էլ ղեկավարում է վարչապետի խորհրդական, Իրանում Հայաստանի նախկին դեսպան Արտաշես Թումանյանը։

Թե հայկական կողմում, երբ կսկսվի շինարարությունը դեռ հայտնի չէ։ Վարչապետի խորհրդականի խոսքով՝ այդ աշխատանքները սկսելու համար Հայաստանի ու Ադբեջանի միջև ձեռք բերված պայամանավորվածությունները պետք է ամրագրվեն փաստթաթղով։

«Էսպիսի ծավալի աշխատանքներ սկսել հայկական կողմի համար ընդունելի է, եթե ամրագրվեն դրանք փաստաթղթային որևէ ֆորմատով։ Երկկողմանի կամ երրորդ կողմն էլ կարող է լինել, բայց առնվազն երկու կողմերը պետք է պարտավորվեն անել, որովհետև էդ ենթակառուցվածքները պետք է միանան, միասին պետք է աշխատեն։ Այսինքն՝ համատեղ աշխատանքի տիրույթներ էլ կան», – ասաց աշխատանքային խմբի ղեկավարը։

Արտաշես Թումանյանը նախնական գնահատականներ ներկայացրեց. Հայաստան- Ադրբեջան երկաթուղու Երասխի հատվածը վերակագնելու համար ամիսներ են պետք, իսկ Մեղրիի հատվածում, որտեղ 45 կիլոմետրանոց երկաթգիծ պետք է կառուցվի, անհրաժեշտ կլինի երեք տարի։ Թե որքան կարժենան այս աշխատանքները, վարչապետի խորհրդականի խոսքով, Հայաստանի համար դեռ հստակ չէ։

«Դեռ դետալիզացիայի կարիք կա։ Ես տարբեր թվեր եմ տեսել տարբեր տեղեկանքների մեջ՝ 220, 250, 278 և այլն, նույնիսկ ավելին, բայց միայն դրանով չի ավարտվում, որովհետև կան նաև հարակից կառույցներ, օրինակ, մաքսակետեր։ Դա երկաթուղին չի, բայց էդ բոլոր ենթակառուցվածքները եթե չունենանք մենք, աշխատող ենթակառուցվածք չենք ունենա», – եզրափակեց Թումանյանը։

Ավելի վաղ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը խոսել էր մոտ 200 միլիոն դոլարի մասին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում