Tuesday, 23 04 2024
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը , Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»

Աղի բլիթ, տոնական սեղան, աղոթք. Եզդիները տոնում են Խըդըր Նավիի տոնը

Սեր, համերաշխություն, միասնություն. Եզդիները տոնում են Խըդըր Նավիի տոնը: Բուն տոնը նշվում է յուրաքանչյուր տարվա փետրվարի 13-ին հաջորդող ուրբաթ օրը, սակայն եզդիները սկսում են պատրաստվել արդեն երկուշաբթի օրվանից: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Եզդիների ազգային միության նախագահ Խըդըր Հաջոյանը նշեց, որ երկուշաբթի օրվանից երեք օրերի ընթացքում եզդիները ծոմ են պահում ի պատիվ Խըդըր Նավիի: Ծոմն ուղեկցվում է աղոթքով:

«Տոնին նախորդող օրը՝ հինգշաբթի, եզդիները պատրաստում են աղի բլիթ: Մեզ մոտ, ավանդույթի համաձայն աղի բլիթը պատրաստում են չամուսնացած աղջիկները: Չամուսնացած երիտասարդները մի մասը համտեսում են, մյուս մասը դնում են իրենց բարձի տակ, այն հույսով, որ երազում կտեսնեն ապագա կողակցին: Բուն տոնին արդեն եզդիները տոնական սեղան են պատրաստում, միմյանց տներ այցելում ու շնորհավորում»,-ասաց Խըդըր Հաջոյանն՝ ավելացնելով, որ երեխաները ևս այցելում են տներ՝ ակնկալիքով, որ կստանան քաղցրավենիք:

Բուն տոնը եզդիները համարում են տարեվերջյան տոն՝ ավետելով գարնան, նոր տարվա սկիզբը: Եզդի ժողովուրդը Սուրբ Խըդըր Նավիի անվան հետ է կապում մի շարք իղձերի, ցանկությունների, նպատակերի իրականացումը: Եզդիների հոգևոր առաջնորդ շեյխ Բրո Հասանյանը նշեց, որ բուն տոնին առաջինն այցելում են այն ընտանիքներին, որոնք այդ տարի կորուստ են ունեցել:

«Խըդըր Նավին ընդունվում է որպես երիտասարդների իղձերի կատարող: Երիտասարդները մեծ շուքով են պատրաստվում տոնին՝ աղոթելով, ծոմ պահելով, ավանդույթները պահպանելով: Ծոմը պահելու գլխավոր խորհուրդը մաքրությունն է, նվիրվածությունը կրոնին, իր հավատքին ու իր ազգին»,-ասաց շեյխ Բրո Հասանյանը՝ շնորհավորելով բոլոր եզդիներին և մաղթելով առողջություն, բարեկեցություն ու հաջողություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում