ՆԱՏՕ-ում այժմ փոխհամաձայնություն չկա Ուկրաինային կամ Վրաստանին դաշինքի կազմ ընդունելու վերաբերյալ: Այդ մասին, Բեռլինում անցկացված ճեպազրույցում հայտարարել Է անվտանգությանը նվիրված մյունխենյան խորհրդաժողովի ղեկավար, գերմանացի դիվանագետ Վոլֆգանգ Իշինգերը:
«Հյուսիսատլանտյան դաշինքում մինչեւ այսօր, ըստ իմ տեղեկությունների, չկա փոխհամաձայնություն, իսկ նման որոշման համար անհրաժեշտ Է փոխհամաձայնություն՝ այս երկրներից մեկին կամ նույնիսկ այս երկու երկրներին դաշինքի կազմ ընդունելու համար»,-ասել Է Իշինգերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: