Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Ավելի լավ նվեր, քան այդ «ռոմանտիկան» է, միջազգային հանրությանը մատուցել չէինք կարող

 «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը։

Օրեր առաջ հրապարկվել է Արցախի բռնազավթված տարածքների մասին օրենքի նախագիծը, որն ամենայն հավանականությամբ առաջիկայում միաձայն կընդունվի Արցախի խորհրդարանում։ Գործնական առումով ի՞նչ կտա այդ նախագծի ընդունումը, արդյոք կնպաստի չլուծված հարցերի կարգավորմանը, թե ընդհակառակը՝ միջազգային հանրությանն ու կառույցներին կհեռվացնի դրանից։

-Հարցին հարցադրում անեմ․ նման օրենք գործում է Վրաստանում և ի՞նչ, Աբխազիա՞ն է ռեինտեգրվել, թե՞ գոնե՝ Հարավային Օսեթիան։ Ընդ որում, միջազգային իրավունքով Աբխազիան և Հարավային Օսեթիան Վրաստան են, նրա տարածքի մաս։ Օրեր առաջ Արցախի ԱԺ խմբակցություններից մեկի ներկայացուցիչն ինձ անկեղծորեն խոստովանեց, որ «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի ընդունումն իր համար «ռոմանտիկա է»։ Դրանով ամեն ինչ ասված է։ Կարծում եմ, ավելի լավ նվեր, քան այդ «ռոմանտիկան» է, մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, միջազգային հանրությանը մատուցել չէինք կարող։

-ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի վերականգնում, ինչպես նաև այցելություն տարածաշրջան, մասնավորապես Արցախ՝ նման պարագայում հնարավո՞ր է։

-ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր առաջարկություններում ԼՂ շուրջ առնվազն հինգ շրջանները մշտապես դիտարկվել են առանց նախապայմանների Ադրբեջանին վերադարձի ենթակա։ Հիմա երբ դու օրենք ես ընդունում և ամրագրում, որ քառասունչորսօրյա պատերազմից առաջ հայկական վերահսկողության տակ գնտված բոլոր տարածքներն իրավական առումով պահպանում են արցախապատկանությունը, միջնորդների հետ ի՞նչ պիտի խոսես, եթե անգամ նրանք Ստեփանակերտ այցելեն։ Ռուսաստանի արտգործնախարարի ասած՝ դա կլինի խուլի խոսակցություն համրի հետ․ մենք չենք լսում իրենց, իրենք չեն պատասխանի մեր ոչ մի հարցադրման, եթե ելակետային ենք համաոում 1994թ․ մայիսին հաստատված ստատուս-քվոն, իսկ այդ օրինագիծը դա է ասում։ Ես հույս ունեմ, որ սառը հաշվենկատությունը և քաղաքական իրատեսությունը կգերիշխեն, և խորհրդարանը հրապարակված տեսքով այդ օրենքը չի ընդունի։ Թեև ցանկալի կլիներ, որ այն շրջանառությունից հանվեր։ Փոխարենը մենք կարող ենք օրենք ընդունել Արեւելյան Անդրկովկասում հայ քաղաքակրթական ժառանգության պահպանման մասին։ Դա նաև միջազգային հանրության համար կլիներ հասկանալի, ակտուալ և իրավա-կիրառական նշանակություն կունենար։

-Հաջորդ ուշագրավ ներքաղաքական զարգացումը սահմանադրական փոփոխություններն են և կարծես այս պահին կա հակվածություն վերադառնալ կիսանախագահական կառավարման մոդելին։ Պատերազմից հետո ինչքանո՞վ է այդ մոդելը նպատակահարմար Արցախի համար։

Գիտե՞ք, ԼՂՀ ինքնիշխանության աղբյուրը նրա ժողովրդի հանրաքվեով ազատ կամարտահայտությունն է։ Ո՞վ է ասել, որ նա կողմ է կիսանախագահական կամ նախագահական մոդելին։ Եթե քաղաքական մի խմբակ, որ խորհրդարանում երկու կամ երեք պատգամավոր ունի, երևանյան որոշ լրատվամիջոցների ամենօրյա վիզավին է դառնում և սեփական մտավարժանքները որպես «վերին ատյանի որոշում» մատուցում, ապա պետք է ոչ թե տրվել այդ քարոզչությանը,այլ հակադարձել․ «Իսկ դուք ժողովրդին հարցրե՞լ եք»։ Այս իրավիճակում մեզ պե՞տք է ունենալ չինովնիկների բանակ, մշտական հիմունքներով աշխատող խորհրդարան, Քաղծառության խորհուրդ, Ազգային վիճակագրական ծառայություն, Հաշվեքննիչ պալատ, Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, Անվտանգության խորհրդի հիսուն հաստիքով աշխատակազմ, Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդ, հիմնականում պետական ֆինանսների հաշվին գործող երկու՝ Արցախի ներդրումային և Գյուղի ու գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ ու «Ֆիդես» վարկային կազմակերպություն։ Ժողովրդին հարցրե՞լ են, թե, օրինակ, ԱԺ նախագահի ինչին է պետք գլխավոր խորհրդականը, եթե մի խորհրդական արդեն ունի։ Հանրությանը ներկայացվե՞լ է, թե նախագահի, պետական նախարարի, ԱԺ աշխատակազմի պահպանման տարեկան ծախսերն ինչքան են։ Եվ այսպես՝ շարունակ, անվերջ։ Մինչև գյուղական մի խուլ վայրում «արվեստի դպրոց» պահելը։ Մեզ պետք է կառավարման համեստ, գործուն և ճկուն համակարգ, ոչ թե՝ ատրիբուտիկա։ Եվ ես համարում եմ, որ ճիշտ կլինի գրել և հանրայնացնել ոչ թե 175 հոդվածով նոր Սահմանադրություն, այլ՝ սահմանադրական կարգի սկզբունքները՝ մի քանի էջի վրա, որպեսզի քաղաքացին կարդա, ուսումնասիրի, թացը և չորը տարբերակի։ Մյուս բոլոր հարցերը թող կարգավորվեն օրենքներով։ Ինչպես կպահանջի փաստացի իրավիճակը։ Որպեսզի խուսափենք այն կազուսներից, որ մեզ պարտադրվել են 2017թ․ հրայրթովմասյանական աճպարարություններով։

-Եթե տեղի է ունենում նման փոփոխություն, հնարավո՞ր են արտահերթ ընտրություններ՝ նախագահական, խորհրդարանական (արդեն իրարից անջատ)։ Դրա ռիսկերը արդյոք հաշվարկված են։

Ես ներկայացրի իմ պատկերացումը և բոլոր հնարավոր միջոցներով ձգտելու եմ, որ այն հանրայնացնեմ, ընդհուպ մինչև Սահմանադրության այլընտրանքային տարբերակի մշակում, հրապարակում և այն զուգահեռաբար հանրաքվեի դնելու օրինական գործընթացի նախաձեռնում։ Չգիտեմ, պետք է իրավաբանների հետ խորհրդակցեմ։ Մնացածը՝ ըստ զարգացումների։ Բայց բոլորս մի բան պիտի արձանագրենք․ այս շատ փխրուն իրավիճակում չի կարելի 88-ի ստեփանակերտյան հանրահավաքների «արդար պահանջ՝ ոչ մի նահանջ» մանկամտությամբ առաջնորդվել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում