էկոնոմիկայի նախարարության շենքի դիմաց մի խումբ անասնաբույժներ բողոքի ակցիա են անցկացնում` Կառավարությունից պահանջելով աշխատանքային լավ պայմաններ, աշխատավարձի բարձրացում, կադրային համալրում և բժշկական ապահովագրություն:
«Մեզ փոխարինող չենք ունենալու` անասնաբույժը հայտնվելու է Կարմիր գրքում: Աշխատանքը սխալ է կազմակերպվում,այն սխալ հիմքերի վրա է դրված: Անցած տարի էլ դիմում ենք ներկայացրել և հրաժարվել աշխատանքից` մինչև հիմա այդ դիմումի պատասխանը չունենք: Գյուղատնտեսություն ենք ուզում զարգացնել, ինչպե՞ս ենք զարգացնելու: Գյուղատնտեսության նախարարությունը փակեցին, անասնաբուժությունը ուզում են վերացնել»,- ասաց անասնաբույժներից մեկը՝ նշելով, որ ստանում են ընդամենը 20-30 հազար դրամ աշխատավարձ այն դեպքում, երբ ուսման վարձը կազմել է 600 հազար դրամ: