Thursday, 18 04 2024
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Դեսպանը Բաքվից Փարիզ, իսկ Փարիզից դեսպան՝ Երեւան
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա

Արցախի հարցը Բրյուսելում. խնդիրները զանազանելու մեծ հրամայականը

Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը փետրվարի 7-10-ն աշխատանքային այց է կատարել Բրյուսել, որտեղ հանդիպել է թե եվրոպական, թե հայկական շրջանակների հետ: Մասնավորապես, Արցախի արտգործնախարարը հանդիպել է Եվրախորհրդանի Արցախի հետ բարեկամության խմբի անդամներին: Խմբում ներկայացված են Եվրախորհրդարանի բոլոր ուժերի անդամներ: Հաղորդագրությունը տարածել է ՀՅԴ հայ դատի Եվրոպայի գրասենյակը, նշելով, որ հանդիպումների ընթացքում առանցքային թեմաների շարքում է եղել այս օրերին հրատապություն ստացած խնդիրը՝ Ադրբեջանի վերահսկողության տակ մնացած տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության հետքը վերացնելու Ադրբեջանի մտադրությանը հակազդելն ու հայկական պատմամշակութային ժառանգությունը փրկելը:

Օրերս անդրադարձել էի այդ թեմային, նշելով, որ հրատապ այդ խնդրի շուրջ պետք է մոբիլիզացնել թե Արցախի ու Հայաստանի, թե Սփյուռքի ներուժը, ներառյալ նաեւ հայկական երկու կաթողիկոսություններն ու այլ կազմակերպություններ, այդ թվում նրանք, որոնք ավանդաբար իրենց առանցքային գործը համարում են ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրը: Այդ գործում նրանց վաստակի հանդեպ մեծ հարգանքով հանդերձ, այդուամենայնիվ աշխարհաքաղաքական իրողությունները թերեւս ակնառու են դարձնում, որ Հայաստանի եւ Արցախի շահերը պահանջում են առնվազն այս փուլում գործունեության եւ գործողությունների առաջնահերթությունների սկզբունքային վերադասավորում, որպեսզի միջազգային դերակատարների հետ հարաբերություններում առավելագույնս արդյունավետ սպասարկվեն այսօր հրատապ լուծումներ պահանջող խնդիրները, այդ թվում պատմամշակութային ժառանգության պահպանումը: Իսկ դրա նշանակությունը լոկ պատմական եւ բարոյական չէ, այլ ռազմավարական եւ քաղաքական: Միեւնույն ժամանակ սակայն, այստեղ թերեւս կա առաջին հերթին իրողությունների եւ հանգամանքների հանդեպ ներհայկական անկեղծ եւ համարձակ խոսակցության կարիք, հասկանալու համար, թե արդյո՞ք, օրինակ, «պատահականություն» էր Արցախում «օկուպացված տարածքների վերաբերյալ» օրենքի նախագծի մասին հայտարարության եւ Ադրբեջանից՝ հայկական պատմամշակութային ժառանգությունը չեզոքացնելու մասին պաշտոնական մակարդակով հայտարարված նախաձեռնության զուգորդումը:

Այստեղ հարկ է նկատել, որ ադրբեջանական վանդալիզմի հանգամանքը կասկածի ենթակա չի եղել երբեք, սակայն պետք է նաեւ արձանագրել, որ առանձնահատուկ է, երբ Բաքուն պաշտոնական մակարդակով բարձրաձայնում է հայկական հետքը ջնջելու մտադրության մասին, թերեւս պատկերացնելով դրանից բխող խնդիրները միջազգային ատյաններում: Բաքուն իհարկե կարող է այդօրինակ քայլերով պարզապես փորձ անել բարձրացնել իր հետ միջազգային կառույցների խոսակցության «գինը»: Միեւնույն ժամանակ սակայն, այդուհանդերձ թերեւս հարկ է դիտարկել Արցախի խորհրդարանի նախաձեռնության եւ Բաքվի գործողության ժամանակագրական «զուգորդվածությունը», նվազագույնը հասկանալու համար՝ հայկական կողմը պատրա՞ստ է իրավիճակի այնպիսի զարգացման, երբ միջազգային կառույցներից Բաքվին հակազդելու պատրաստակամության դիմաց ակնկալվի նաեւ «օկուպացված տարածքների վերաբերյալ» օրենսդրական նախաձեռնությունն առկախելու քայլ Արցախից: Սրանք բավականին բարդ հարցեր են, որոնք սակայն գերազանցապես ենթարկվում են «ուռա-հայրենասիրական»  դիտարկումների, այդ հռչակագրերի ներքո թողնելով հայկական շահերի գործնական պաշտպանության հնարավորությունները: Ոչինչ անշուշտ միարժեք չէ, սակայն այդ շահերի արդյունավետ պաշտպանության համար այսօր՝ հետպատերազմական բարդ իրավիճակում առավել քան կարեւոր է դառնում ներքին քննարկումների մակարդակում դեկլարատիվ եւ պրակտիկ հնարավորությունների ճշգրտումը, տարբերակումն ու զանազանումը: Ի վերջո, այդ աշխատանքի հանրագումարից է կախված, թե որքան արդյունավետ կլինեն օրինակ Արցախի տարբեր պաշտոնյաների աշխատանքային այցերը արտերկիր: Այլապես, այդ այցերը կային նաեւ անցնող ավելի քան երկու տասնամյակի ընթացքում, բայց այդպես էլ պարզ չէ, թե ինչ գործնական ռազմավարական էֆեկտ են ունեցել դրանք եւ ինչն էր Արցախի համար պակաս լինելու, եթե պակաս լինեին այդ այցերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում