Ադրբեջանական 1NEWS.AZ գործակալության փոխանցամամբ, այսօր ԱՀ պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը Ուզբեկստանի իր գործընկերոջ` Քաբուլ Բերդիևի հրավերով պաշտոնական այցով մեկնել է Տաշքենդ,- հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը: Այցի շրջանակներում կողմերը կքննարկեն ռազմական համագործակցությունն ու երկու երկրների միջև համագործակցության խորացումը, նաև տեղի կունենա մտքերի փոխանակում Հարավային Կովկասի և Միջին Ասիայի ռազմաքաղաքական իրավիճակի շուրջ:
Նշվում է, որ Ադրբեջանի և Ուզբեկստանի միջև համագործակցության ծրագրի ստորագրումը կլինի 2011 թ.: Նախատեսվում են Սաֆար Աբիևի հանդիպումները Ուզբեկստանի պաշտոնատար անձանց հետ։