«Ֆայզեր» պատվաստանյութը հասել է Հայաստան: Տեղեկությունն «Ա1+»-ի հետ զրույցում հաստատեցին Առողջապահության նախարարությունից նշելով՝ պատվաստանյութն արդեն օդանավակայանում է։
«Պատվաստանյութի քանակի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն կտարածվի և պատշաճ կիրազեկվի հանրությանը», -հայտնեցին գերատեսչութունից։ Հիշեցնենք՝ անցած շաբաթ «Ա1+»-ը առողջապահության նախարարությունից տեղեկացել էր, որ մոտ օրերս «Ֆայզեր» պատվաստանրութը կհասնի Հայաստան։