Tuesday, 23 04 2024
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը , Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»

ՀՌՀ որոշումը «Արմնյուզ» և «Ռադիո 107 ՖՄ» ընկերությունների լիցենզիաների վերաբերյալ

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում այսօր՝ փետրվարի 12-ին, գումարվել է արտահերթ նիստ, օրակարգում՝ «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ ( http://tvradio.am/wp-content/uploads/2022/02/16-22.pdf ) և «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ( http://tvradio.am/wp-content/uploads/2022/02/17-22.pdf ) ընկերությունների նկատմամբ վարչական ակտերի ընդունման վերաբերյալ հարցերը:

Ներկայացնելով օրակարգային հարցերը նշվեց, որ Հանձնաժողովը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով իրեն վերապահված վերահսկողական գործառույթներն իրականացնելիս՝ տեսալսողական մեդիածառայություն մատուցող «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ ընկերության «ԱՐՄՆՅՈՒԶ» տեսալսողական ծրագրի և լսողական մեդիածառայություն մատուցող «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերության «ԱՐՄՆՅՈՒԶ ՖՄ» լսողական ծրագրի մշտադիտարկման արդյունքում հայտնաբերել է, որ 2022 թվականի փետրվարի 11-ին ժամը՝ 00։01:00-ից Հեռարձակողներն ավելի քան 24 ժամ չեն ապահովել տեսալսողական հաղորդումների հեռարձակումը:

Ավելացնենք նաև, չնայած այն հանգամանքին, որ «Քառյակ մեդիայի» հիմնադիրները հայտարարություն են տարածել իրենց գործունեության դադարեցման մասին, սակայն վերջիններս թե տարածած հաղորդագրության մեջ, և թե գրությամբ պաշտոնապես չեն տեղեկացրել Հանձնաժողովին՝ «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ և «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերությունների լիցենզիաների գործողության դադարեցման իրենց որոշման մասին: «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 58-րդ հոդվածի 3–ին մասի 5–րդ կետի համաձայն՝ լիցենզիայի գործողությունը դադարեցվում է, եթե` այդ մասին դիմում է ներկայացվել։

Հաշվի առնելով նշված հանգամանքը՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի համաձայն՝ Հանձնաժողովը 2022 թվականի փետրվարի 12-ին Հեռարձակողների նկատմամբ հարուցել է վարչական վարույթներ։ Վարչական վարույթի բազմակողմանի քննության արդյունքում Հանձնաժողովն ամրագրում է, որ Հեռարձակողների կողմից առանց որևէ հիմնավոր պատճառի 24 ժամ շարունակ չի ապահովվել տեսալսողական և լսողական հաղորդումների հեռարձակումները և վերջիններիս կողմից որևէ հիմնավորում չեն ներկայացվել հեռարձակումները դադարեցնելու վերաբերյալ։

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 58-րդ հոդվածի 1–ին մասի 4–րդ կետի համաձայն՝ Հեռարձակողի հեղինակազորման կամ լիցենզիայի գործողությունը կասեցվում է, եթե լիցենզիա ստացած Հեռարձակողն առանց որևէ հիմնավոր պատճառի 24 ժամ շարունակ չի ապահովել տեսալսողական հաղորդումների հեռարձակում։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 58-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Լիցենզավորման մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով և 36-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց կիրառել վարչական տույժ՝ կասեցնել «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ և «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերությունների լիցենզիայի գործողությունը՝ հինգ օր ժամկետով:

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում