Tuesday, 23 04 2024
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան

ՌԴ-ում մատնահետք հանձնելու հետ կապված անկազմակերպ վիճակ է․ միգրացիոն ժամկետները խախտվում են

ՌԴ-ում դեկտեմբերի 29-ից ուժի մեջ մտած դաշնային օրենքը, որի համաձայն պարտադիր է դարձել աշխատանքի որոնման նպատակով ՌԴ ժամանած օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև 90 օրից ավելի ժամկետով Ռուսաստան ժամանած օտարերկրացիների մատնադրոշումը, սկսել է խնդիրներ առաջացել աշխատանքային միգրանտների համար։ Ապօրինի աշխատանքային գործունեության համար կարող են ոչ միայն տուգանվել, այլև արտաքսվել երկրից: Ռուսաստանը շատ կոշտ է տրամադրված այդ քաղաքականությունն առաջ տանելու հարցում:

ՄԱՀՀԻ գործընկեր փորձագետ, Միգրացիայի հարցերով փորձագետ Տաթևիկ Բեժանյանը նշում է, որ օտարերկրացիները աներևակայելի խնդիրների են բախվում ՌԴ-ում, նույնիսկ ՌԴ գերատեսչությունները, որոնք պարտավոր են իրականացնել այս ամենը, հաճախ տեղյակ չեն, որ նման պարտականություն ունեն, ծայրամասային հատվածներում մատնահետքեր վերցնելու սարք չունեն, այսինքն՝ օրենքն ընդունել են, բայց դեռևս լիովին պատրաստ չեն այդ փոփոխություններն իրականացնելու։

Այս առնչությամբ, Ռուսաստանի հայ փաստաբանների ԱՐՄՌՈՍՍ ասոցիացիայի նախագահ Ռուբեն Կիրակոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Դեռ նոր է օրենքն ուժի մեջ մտել, սպասում ենք, ետսնենք, թե ինչպես այն կկիրառվի, որովհետև միշտ էլ իրականությունն իր շտկումներն է մտցնում ցանկացած օրենքի մեջ, որ այն կիրառելի լինի:»:

Դիտարկմանը, որ ոչ բոլոր բուժհաստատություններում է հնարավոր մատհաետք հանձնել, նա նկատեց. «Դե դա Ռուսաստանի համար նորմալ երևույթ է. մի օրենք ընդունում են, մնում է օդից կախված, չեն էլ մտածում, թե հետո ոնց է աշխատելու: Հիմա միգրացիոն օրենսդրության մեջ էլի նոր փոփոխություններն են սպասվում, արդեն որերորդ անգամ: Հիմա էլ Քննչական կոմիտեն շատ մեծ գանգատներ ունի միգրանտներից, մասնավորապես Միջին Ասիայից եկած միգրանտների կողմից հանցանքների թիվը գնալով աճում է, հիմա նորից փոփոխություններ են պատրաստում:

Որոշել են նախագահին կից միգրացիայի հարցերով խորհուրդ ստեղծել»:

Նա հավելեց, որ դեռևս նոր օրենսդրությունից բողոքներ չեն ստացել. միգուցե կան հատուկենտ դեպքեր, բայց դա զանգվածային բնույթ չի կրում:

«Իմ կարծիքով դա անձի կամ քաղաքացու իրավունքների նսեմացում է, տհաճ վարույթ է, ի՞նչ է նշանակում մատնահետք վերցնել: Հիմնականում մատնահետք վերցնում են հանցագործներից, կամ կասկածյալներից: Ի վերջո կա անմեղության կանխավարկած, ինչո՞ւ են մարդուց վերցնում մատնահետք, եթե կա մարդու լուսանկարը: Իսկ մատնահետքը բիոմետրիկ անձնական տվյալներ են: Ո՞վ է երաշխավորում, որ դա հետո չի ընկնելու վատ նպտակներ ունեցող այլ մարդկանց ձեռքը: Շատ դժվար է հասկանալ, թե ինչու է դա կիրառվում: Ես համարում եմ, որ մատնահետ վերցնելն ավելորդություն է: Մյուս կողմից, թերևս այնպիսի մի վիճակի են հասել, որ ընտրություն չունեն, թե ինչպես հսկեն մարդկանց մուտք ու ելքը: Դեպքեր են եղել, երբ մարդուն վտարում են, գնում է իր երկիր, էնտեղ ուրիշ անուն, ազգանունով անձնագիր է ստանում ու հետ է վերադառնում: Երևի այս մատնահետքերն իրենց համար որոշակի երաշխիք են խախտումների դեմն առնելու առումով:

Բայց պետք է նայել, թե այլ երկրներում ինչ պրակտիկա կա: Իմ կարծիքով ուրիշ ձևեր կան այդ ամենը հսկելու համար, քան մարդու սահմանադրական իրավունքները խախտելով հսկողություն իրականացնելը: Մենք չգիտենք, թե այդ տվյալները որտեղ են պահվում, որքանով են անվտանգ»,-ընդհծեց Ռուբեն Կիրակոսյանը:

Նա հավելեց, որ մարդը մատնահետք հանձնելու հետ կապված անկազմակերպ վիճակի պատճառով չի հասցնում ժամկետների մեջ տեղավորվել, միգրացիոն ժամկետները խախտվում են, և նա նորից վտարման թեկնածու է դառնում իրենից չկախված պատճառներով, որովհետև պետությունն իր վիճակի չէ այդ օրենսդրությունը կիրառելու այնպես, ինչպես գրված է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում