Wednesday, 24 04 2024
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Տավուշում երեկ բերման է ենթարկվել 13 անձ․ ՆԳՆ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Լուրերի օրվա թողարում 12։00
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը

Համատեղել հայկական միտքը՝ Հայաստանի իշխանության պարտականությունը

Հատկապես արցախյան 44-օրյա արհավիրքից հետո ստեղծված նոր իրողություններն ու մեր երկրի առջև կանգնած մարտահրավերները Հայաստանում յուրաքանչյուր ներդրում կարևոր նշանակություն է ստանում հատկապես, երբ խոսքը վերաբերում է արտերկրի հայկական կապիտալի արած ներդրումներին: Վերջին շրջանի գլոբալ և տարածաշրջանային իրողությունների բովանդակությունն ու տրամաբանությունը վկայեցին առանց այդ էլ անկախությունից ի վեր պարզ ճշմարտությունը, որ Հայաստանն այս բարդ տարածաշրջանում չի կարող զարգանալ առանց համահայկական կապիտալի, համահայկական ռեսուրսի արդյունավետ ներգրավման: Սակայն ողջ հարցն այն է, թե ինչ տեսքով ներգրավման մասին է խոսքը:

Հայաստանում հյուրանոցները անհրաժեշտ են, սակայն երբ համահայկական կապիտալը Հայաստանում արտահայտվում է առավելապես հյուրանոցաշինության և եկեղեցաշինության տեսքով, ապա այստեղ արդեն առկա է խնդիր, ոչ թե համահայկական ռեսուրսի օպտիմալ օգտագործման փաստ: Հայաստանում միլիոնների ներդրումները կատարվում էին երեք ուղղություններով՝ սպեկուլյատիվ բնակարանաշինություն, հյուրանոցաշինություն և բարեգործության անվան ներքո եկեղեցաշինություն:

Համաշխարհային ճգնաժամը ծակեց բնակարանաշինության, էլիտար շինարարության փուչիկը, մնացին հյուրանոցներն ու եկեղեցիները, և հայկական կապիտալը՝ Հայաստանից, թե արտերկրից, այստեղ կամ հյուրանոց, կամ եկեղեցի է կառուցում՝ միլիոնավոր դոլարներ ներդնելով այդտեղ: Չկա այլ միտք, գաղափար, հեռանկար, ռազմավարություն: Եվ դա այն դեպքում, երբ մեծ հաշվով հայկական ամենաթանկ կապիտալը նախ՝ միտքը, գաղափարը, ստեղծագործական տաղանդն ու պոտենցիալն են, հետո նոր արդեն՝ ֆինանսական միջոցները:

Ժամանակակից աշխարհում հաջողակը նա չէ, ով շատ փող ունի: Շատ փող ունեցողներ, շատ փող ներդնողներ շատ կան տարբեր երկրներում:

Հաջողակը նա է, ով փողը ներդնում է գաղափարական կրեատիվությամբ, մտավոր ստեղծագործականությամբ, ով ներդնում է ապագայի ռազմավարության մեջ, տեխնոլոգիական արդիականացման տրամաբանության մեջ: Որքա՞ն կարելի է կառուցել հյուրանոց և եկեղեցի, երբ երկրին հարկավոր են արտադրական, տեխնոլոգիական հզորություններ, քանի որ դա են պահանջում համաշխարհային և տարածաշրջանային մարտահրավերները, ըստ որում՝ ոչ միայն տնտեսական, այլ նաև ռազմաքաղաքական:

Այս առումով, սակայն, առանցքային հարցը դառնում է այն, թե ինչ հարաբերություններ են առկա առաջարկի իմաստով: Այսինքն՝ արտերկրի հայկական կապիտալն ինչ առաջարկություններ է ստանում Հայաստանի իշխանությունից: Եթե Հայաստանի իշխանությունները ներկայացնում են արդիական առաջարկներ, նորարար գաղափարներ, ռազմավարական բիզնես-հեռանկարներ, իսկ արտերկրի հայ կապիտալիստներն ընտրում են միայն այն, ինչ իրենց համար կապահովի արագ ֆինանսական շահույթ, կամ ինչն իրենք են համարում նպատակահարմար, ապա խնդիրը, իհարկե, կապիտալիստների դաշտում է: Սակայն եթե Հայաստանի իշխանությունը չի ձևավորում զուտ ֆիզիկական ներդրումներից առաջ մտավոր այն գեներացիոն միջավայրը, որտեղ կծնվեն նորարար գաղափարներ, ապա այստեղ, իհարկե, խնդիրը ոչ թե արտերկրի ներդրողներն են, այլ Հայաստանի իշխանությունը:

Մի բան անկասկած է, քննարկումներից վեր՝ Հայաստանի իշխանությունն է կրում մտավոր և գաղափարական գեներացիոն գործընթացների ապահովման պատասխանատվությունը, անհրաժեշտ դաշտի ձևավորումը Հայաստանում և դրանում թե հայաստանյան, թե արտերկրի հայկական կապիտալի համատեղումը՝ այդ գործընթաց ներառելով նաև հայաստանյան ուղեղներին, որոնք ունեն միտք, գաղափարներ, թարմություն, նորարարություն, սակայն չունեն անհրաժեշտ կապիտալ:

Հայաստանի իշխանությունների՝ ազգային անվտանգության անհրաժեշտությունից բխող պարտավորությունն է համատեղել հայկական միտքն ու գաղափարը Հայաստանի Հանրապետությունում՝ դնելով հայկական տնտեսական թռիչքի հիմքեր: Իհարկե, դրա համար Հայաստանը պետք է ունենա թռչելու համար ծնված էլիտաներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում