Շաբաթ առավոտը սկսվեց գործարարների հետ հանդիպումներով։ Այդ մասին ասված է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի Ֆեյսբուքի էջում:
«3 ժամ տևած առանձին հանդիպումների ընթացքում քննարկեցինք բիզնեսի ընթացիկ խնդիրները, փորձեցինք դրանց լուծման ուղիներ գտնել, քննարկեցինք բիզնեսի զարգացման նոր ուղղություններ։
Ծանոթացա մի շարք հետաքրքիր բիզնես նախագծերի, որոնցից որոշների գաղափարներն առաջացել էին գործարար միությունների հետ իմ ունեցած հանդիպումների և Կառավարության ծրագրի ներկայացման արդյունքում»,- նշված է գրառման մեջ։