Wednesday, 24 04 2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»

Ռևանշիստների միակ նպատակը իշխանության տապալումն է

Խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցի իշխանական «Քաղաքացիական պայմանագրի» ստեղծած 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներին։ Այսինքն՝ հանձնաժողովում կլինեն միայն Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ՔՊ-ական 7 անդամները։11 հոգանոց հանձնաժողովի անդամների գերակշիռ մեծամասնությունը՝ իշխանականներն են, ընդդիմադիր «Հայաստանը» 3 անդամ ունի, «Պատիվ ունեմ»-ը՝ 1։ Ըստ հաղորդագրության, հանձնաժողովում քննարկման առարկա են դառնալու պարտության պատճառները, հայկական կողմի կորուստների, զինվորականների գործողությունների օպերատիվության հարցերը, բանակցային գործընթացը։

Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները այդ կապակցությամբ հայտարարություն են տարածել։ Իշխանությունները, ըստ նրանց, չեն կարող օբյեկտիվորեն քննել իրենց իսկ գործողությունները, քննիչ հանձնաժողովը իշխանությունների «անմեղության բեմադրությանն է լծված լինելու»։Հայտարարության մեջ մասնավորապես նշված է․ «Չնայած այս պարզ ճշմարտությանը` իշխանությունը, որը հրապարակավ հայտարարել է, որ աղետալի պատերազմի հետևանքների «թիվ մեկ մեղավորը» և «թիվ մեկ պատասխանատուն» հենց ինքն է, իր գլխավորությամբ ստեղծում է քննիչ հանձնաժողով։ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը` իր նախագահությամբ, որի կազմում գործելու է քննիչ հանձնաժողովը, առհասարակ զուրկ է որևէ կերպ օբյեկտիվ լինելու հնարավորությունից, այդ թվում՝ առկա են մասնակցության անհնարինության հիմքեր հանձնաժողովի նախագահի պարագայում»։

Քաղաքագետ, ՔԺԿ նախագահ  Լևոն Շիրինյանի խոսքերով՝  խորհրդարանական մեծամասնությունը ընտրության ճանապարհով ստացել է մեծամասնության մանդատ, հետևապես նրա ստեղծած ցանկացած հանձնաժողով լեգիտիմ է ու ընդդիմության բոյկոտն  այդ լեգիտիմության վրա չի ազդի․«Սկսենք այնտեղից, որ իրենք առհասարակ խորհրդարանում չպետք է լինեին։ Ինչհայտնվել են խորհրդարանում՝ նպատակ են հռչակել   բոլոր  միջոցներով հասնել իշխանափոխության ու հավատարիմ եմ իրենց այդ նպատակներին։ Դրա համար օգտագործում են ցանկացած միջոց՝ են՝ փողոցում պառկել, ճաղերից կախվել, քեֆ ուրախություն կազմակերպել։ Կրկնում եմ՝ իրենց միակ նպատակը մնում է իշխանափոխությունը, իսկ դա Ռուսաստանից եկած հովերն »,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Շիրինյանի դիտարկմամբ՝ խորհրդարանական այսպես կոչված ընդդիմությանը  դուր չի գալիս, որ ժողովուրդը ընտրություն է կատարել ու ընտրել անկախությունը․ «Ուստի դիմում են սաբոտաժի  բոլոր ոլորտներում։ Հազար ու մի ձև թափեցին՝ ոչ մի  արդյունք չունեցան, բայց արտահերթ ընտրություններում 20-30 տոկոս ստացան ու հիմա զբաղված են քայքայիչ աշխատանքով»։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ հիշյալ ընդդիմադիր ուժերը դրական, կոնստրուկտիվ իմաստով ոչինչ չունեն առաջարկելու․ «Եթե  իշխանությունը սխալ է, ալտերնատիվ առաջարկեք։ Եթե մի բան դուր չի գալիս՝ առաջարկեք ձեր նախագծերը, ոչ  թե պետությունը քանդեք ու սաբոտաժի դիմեք։ Իրենք իմ դիտարկմամբ, առհասարակ ընդդիմություն չեն, լրատվամիջոցները նրանցից ընդդիմություն սարքեցին, նրանք ռևանշիստ են։ Գնան հանձնաժողով ի՞նչ անեն, 30 տարվա բանակի կառուցման արդյունքը տեսնեն, դա օբյեկտիվորեն իրենց դեմ է, դրա համար էլ մասնակից չեն լինելու։ Ենթադրում եմ՝ լսելու են բաներ, որոնցում կոնկրետ մարդիկ պատասխանատու են։ Մինչև հիմա չեն ասում՝ Շուշիում զինվորական պարետ ո՞վ է եղել։ Պուտինն ասել էր՝ Շուշին պետք է տրվի, հետևաբար տվեցին։ Ջաբրայիլիում մեր զորքի ջախջախումն ինչի՞ արդյունքում եղավ, արդյոք չկար քաոսային կառավարում։ Իրենք առհասարակ ո՞վ են, ի՞նչ իրավունքով են այդ նախկին պաշտոնյաները եղել այնտեղ։ Այս բոլորը գումարած ստանում ենք արդյունքը։ Ինչո՞ւ մի անգամ ՌԴ դեսպանատան դիմաց ցույց չեն անում, երբ հստակ է, որ առանց Ռուսաստանի իմացության այդ պատերազմը չէր լինի»։

Եզրափակելով Լևոն Շիրինյանը նշեց, թե սխալ ձևակերպում է ասել՝ ընդդիմությունը 44 օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովում ներկայացված չի լինելու, քանի որ արտախորհրդարանական երեք ուժերի ներկայացուցիչներ որպես դիտորդ իրենց մասնակցությունն ունենալու են․«Այսինքն՝ ընդդիմությունը լինելու է, ռևանշիստները՝ ոչ։ Ռևանշիզմն աշխատում է Հայաստանի պետականության քայքայման ուղղությամբ ու ուզում է խուսափել  պատասխանատվությունից։ այլ բանով նրանք ի վիճակի չեն զբաղվել»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, խորհրդարանական ընդդիմությունը օրերս առաջ հրաժարվեց  ներգրավվել նաև սահմանադրական բարեփոխումների խորհրդում։ Ընդդիմության այս բոյկոտի քաղաքականությունը քննադատում են արտախորհրդարանական ուժերի, ինչպես նաև քաղհասարակության ներկայացուցիչները։

Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն, օրինակ, գտնում է, որ  եթե ընդդիմությունը համարում է, որ Նիկոլ Փաշինյանը դավաճանություն է արել, ապա  մասնակցելով քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, կարող ին լրացուցիչ փաստեր ունենալ՝ դա ապացուցելու համար։Սակայն, ըստ Իոաննիսյանը, ընդդիմության բոյկոտները հուշում են, որ իրենց համար օրակարգային միակ հարցը թալանածի պաշտպանությունն է։ Եվ այդ պնդումը կարելի է ապացուցել նրանով, որ ընդդիմությանը հետաքրքիր է ապօրինի գույքի բռնագանձման օրենքը։ Սակայն հետաքրքիր է այն կոնտեքստում, թե ինչպես այդ օրենքը տապալել։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում