Tuesday, 23 04 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները

Իսկ Հայաստանն ու Նժդեհին հանգիստ կթողնե՞ն. կաղ իրավիճակ

Փետրվարի 11-ին Երևանում տեղի է ունեցել Հայաստանի ԱԽ քարտուղարի և ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալի հանդիպումը: Նրան անուն ազգանունը խորհրդանշական է՝ Օլեգ Խրամով, որը Հայաստան է ժամանել տեղեկատվական անվտանգության ապահովման հարցերով հայ-ռուսական միջգերատեսչական խորհրդակցություններին մասնակցելու նպատակով: Ինչո՞վ է խորհրդանշական հարգարժան հյուրի ազգանունը:

Բանն այն է, որ հայ-ռուսական հարաբերության ծիրում տեղեկատվական անվտանգության բաղադրիչը մեղմ ասած կաղում է (xромает): Ընդ որում, «կաղում» է հենց ռուսական ոտքից, այդ երկրի մեդիատիրույթում Հայաստանի հանդեպ պարբերաբար կազմակերպվող մեդիագրոհների, փորձագիտական «մտքի» ոտնձգությունների տեսքով, որոնց պատվերները եթե չեն ձևավորվում անգամ անմիջապես Կրեմլում կամ ՌԴ արտգործնախարարության հսկա շենքի որևէ գրասենյակում, ապա առնվազն այդ տեղերում մատնվում են լռության, երբ մեդիադաշտում ակնհայտորեն ձևակերպվում են ռուսական տարբեր տնտեսա-քաղաքական խմբերի կամ առավել ևս Ադրբեջանի պատվերներ: Բառացիորեն օրեր առաջ «հերթը» դարձյալ հայ ժողովրդի ազգային հերոս Նժդեհինն էր, որի դեմ մեդիագրոհը կազմակերպվել էր ոչ անհայտ «Ռեգնում» գործակալությունում, որի հետ «փոխանցումներով» խաղում էր ադրբեջանական քարոզչամեքենան:

Ռուսական մեդիատիրույթում հայտնի հարթակների հետ իհարկե «փոխանցումներով» խաղում են նաև հայաստանյան շատ քաղաքական շրջանակներ: Ընդ որում, բավականին բարդ է ասել՝ Նժդեհի՞ թեմայով էլ, թե՞ ոչ: Բանն այն է, որ նժդեհյան թեման խոշոր հաշվով ստացվում է քարոզչական-հոգեբանական գրոհ-սադրանք թե Հայաստանի քաղաքական ղեկավարության հասցեին, թե նաև ընդդիմության համար պայքարող ուժերից մեկի՝ Նժդեհի գաղափարախոսության հենքով գործող ՀՀԿ հանդեպ: Ըստ այդմ կարող է առաջանալ շատ տրամաբանական հարց՝ կարո՞ղ են ընդդիմադիր դաշտում ազդեցիկ տեղի համար ՀՀԿ մրցակիցները մոտիվացված լինել այդպիսի գրոհների հարցում: Բոլոր դեպքերում այն, որ Հայաստանը ռուսական մեդիատիրույթում պարբերաբար ենթարկվում է տեղեկատվա-քաղաքական գրոհների՝ եթե ոչ ՌԴ իշխանության անմիջական ցուցումով, ապա առնվազն այդպիսի գրոհներ թույլ չտալու հարցում շահագրգռության բացակայությամբ, կարծես թե վեր է կասկածից: Իհարկե, հայկական մեդիատարածությունում էլ կան հարթակներ, որոնք բավականին կոշտ քննադատություն կարող են հնչեցնել ՌԴ հասցեին: Այստեղ սակայն իրավիճակները մեղմ ասած նույնական չեն: Նախ, իհարկե արձանագրենք, որ կան հարթակներ, որոնցում այդ քննադատությունը թե բովանդակության, թե հռետորաբանության տեսանկյունից անցնում է ողջախոհության սահմանը: Բայց, դրանք անկասկած մարգինալ շրջանակներ են, և դրանից բացի էլ՝ այդ անողջախոհ բովանդակությունն ու հռետորաբանությունը խորքային առումով ավելի օգնում է Ռուսաստանին, քան վնասում:

Որովհետև այդ կերպ պարզապես անլրջացվում է Ռուսաստանի քաղաքականության, ինչպես նաև Հայաստանի արտաքին քաղաքական և անվտանգային հնարավորությունների բազմազանեցման անհրաժեշտության շուրջ լրջմիտ և բովանդակալից քննարկման որևէ առողջ հեռանկար: Մի բան, որից տագնապում է հենց ռուսական վերնախավը կամ այն շրջանակները, որոնք այդ վերնախավի վրա ազդեցությամբ ձևավորում են Հայաստանի և ռեգիոնի հանդեպ քաղաքականությունը: Ըստ այդմ, դեռ մեծ հարց է, թե այդօրինակ մարգինալ անլրջությունները ու՞մ են ավելի շատ վնասում՝ Ռուսաստանի՞ն, թե Հայաստանին: Իսկ ռուսական քաղաքականության ավելի լրջմիտ դիտարկումները և վերլուծությունները անկասկած հիմնվում են այդ քաղաքականությունից եկած փաստարկների վրա, թե ինչպես են այդ քաղաքականության մշակներն ու իրականացնողները սառնասիրտ կերպով խաղադրույքի վերածում հայկական շահերը և արժանապատվությունը: Իսկ Հայաստանը Ռուսաստանին գործնականում չի տվել այդպիսի «փաստարկ»: Նաև դա էպատճառը, որ Հայաստանի դեմ մեդիագրոհ կազմակերպողները ստիպված են այդ «փաստարկները» պեղել կամ հայկական մամուլի մի զգալի մասի առօրյա բամբասանքներից , կամ պատմությունից՝ այն էլ զգալիորեն կեղծելով նյութը: Պատրա՞ստ է ՌԴ իշխանությունը այդ թեմայով անկեղծ խոսակցության, թե Հայաստանի իշխանության, թե ինչն առավել կարևոր է՝ Հայաստանի հանրության հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում