Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

«Գոլդեն Փելեսի» վաճառքի գործարքը կասկածելի է և հարցեր է առաջացնում

Մոտ երեք տարվա փնտրտուքներից հետո կառավարությանը հաջողվեց վաճառել Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցը 5 միլիարդ դրամով: Նախօրեին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով ստեղծված մրցութային հանձնաժողովի նիստում հանձնաժողովը ներկայացրեց մրցույթի արդյունքները: Պարզվեց՝ հայտարարված մրցույթին ներկայացվել է 1 մասնակցության հայտ՝ «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ի կողմից։ Այս ընկերության սեփականատերը Նարեկ Նալբանդյանն է, որի հանրայնացրած նկարներում կարելի է տեսնել Շրջակա միջավայրի նախկին նախարար Ռոմանոս Պետրոսյանին:

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով տեղի ունեցած գործարքին, նշեց, որ այն մտահոգությունները, որոնք կային, չեն փարատվում այս գործարքով.

«Միայն այն հանգամանքը, որ մեկ ընկերություն է հայտ ներկայացրել մրցույթին, արդեն իսկ հարցեր է առաջացնում: Առավել ևս, եթե սեփականատերը, որքան տեղյակ եմ, հյուրանոցային բիզնեսում որևէ արդյունք չի գրանցել, այլ ալյուրի, թռչնաբուծության, նաև շինանյութերի ներմուծմամբ է զբաղվում: Ինձ սա հարցերի տեղիք է տալիս: Բնականաբար, ցանկացած բիզնես ֆորմալ առումով հյուրանոցի բիզնեսի մեջ է մտնում, բայց հաշվի առնելով, որ հյուրանոցը Ծաղկաձորում է գտնվում, բավականին լուրջ մրցակցություն կլինի: Լրատվամիջոցներում նշվում է նրա ենթադրյալ կապը Ռոմանոս Պետրոսյանի հետ, կան հրապարակված նկարներ, բնականաբար կան կասկածներ: Որքան գիտեմ, այդ ընկերությունը գրանցված է նաև Կոտայքի մարզում: Երբ այդ ամենը իրար հետ համադրում ենք, բնականաբար, ունենում ենք իրավիճակ, որը շատ նման է նրան, որ Ալեն Սիմոնյանի եղբայրը շահող էր դուրս գալիս տենդերներում: Մանավանդ, որ այդ 5 մլրդ դրամ գումարը միանգամից չի էլ վճարվելու, այլ 5 տարվա ընթացքում»,-ասաց Հոկտանյանը:

Նրա խոսքով, ինչպես գնումների դեպքում մեկ անձից գնումները, այնպես էլ այստեղ, երբ աճուրդին ընդամենը մեկ մասնակից կա, կարող են առաջացնել հարցեր այդ թվում կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ. «Անձամբ ես այսպիսի դեպքերում կառաջարկեի սպասել, տեսնել ինչպես կզարգանան հետագա իրադարձությունները: Կարող է ի վերջո, փաստվել, որ այստեղ որոշակի կոռուպցիոն ռիսկեր կան, որ այլ ընկերությունները, որոնք մեծ փորձ են ունեցել այս բիզնեսում, գուցե նրանց «խորհուրդ են տվել» չմասնակցել մրցույթին: Ամեն ինչ հնարավոր է:

Մյուս կողմից հարցեր կարող են առաջանալ այդ գույք հետ կապված: Ճիշտ է, Արմեն Ավետիսյանը այդ գույքը պաշտոնապես նվիրաբերել էր, բայց հետագայում հնարավոր իշխանափոխության դեպքում հին տերերը կարող են հարցեր բարձրացնել և դրանից հետո նոր սեփականատերերի կողմից այդ գույքը կորցնելու վտանգ կարող է առաջանալ»,-ասաց Հոկտանյանը:

Նա նկատեց, որ այս պահին միակ բանը, որ հստակ կարելի է ասել, դա այն է, որ սա բավականին կասկածելի գործարք է. «Իհարկե, պաշտոնապես ասվեց, թե որ ընկերությունն է հաղթել մրցույթը, բայց թե իրականում ով է այդ ընկերության իրական սեփականատերը, և որ այդ ընկերությունը երբևէ չի զբաղվել հյուրանոցային բիզնեսով, գումարած հնարավոր կապը Ռոմանոս Պետրոսյանի հետ, առաջացնում են  հարցեր: Ես օրինակ, չեմ զարմանա, եթե դա հետագայում վաճառվի մի երրորդ ընկերության: Սա էլ մի ձև է, որով, այսպես կոչված, բարեխիղճ ձեռքբերողի սխեման կիրառվի»,-ընդգծեց Հոկտանյանը:

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ աշխատած Արմեն Ավետիսյանը (2001-2008) 2019-ի սեպտեմբերին իրեն պատկանող «Գոլդեն Փելիս» հյուրանոցը նվիրաբերել է պետությանը:

Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱԱԾ-ի կողմից հարուցվել է քրեական գործ Արմեն Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու եւ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարներն օրինականացնելու (փողերի լվացում) դեպքի առթիվ: Ընդ որում, Արմեն Ավետիսյանն իր հյուրանոցային բիզնեսի համար օգտագործել է օֆշորային բանկայ հաշիվներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում