Saturday, 01 10 2022
21-ամյա երիտասարդը նույն բնակարանից երկու անգամ գողություն էր արել
Վահրամ Դումանյանը Հունաստանի և Կիպրոսի գործընկերների հետ քննարկել է եռակողմ ձևաչափով համագործակցության հնարավորությունները
15:00
Բուրկինա Ֆասոյում զինվորականները կրկին պետական ​​հեղաշրջում են իրականացրել
«Տելեգրամով» թմրանյութ էին ձեռք բերել, տարբեր վայրերում տեղադրել ու բռնվել
Աննա Հակոբյանը բացատրել է, թե ինչու կազմեց «Էրատո» ջոկատը
14:15
Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու քննարկումները Թուրքիայի հետ կշարունակեն հոկտեմբերին
ՀԱՊԿ-ը ոչ թե Հայաստանի անվտանգության երաշխավորն է, այլ սպառնալիքը
2021-2022 թվականներին Արցախում կապի տարբեր միջոցների օգտագործմամբ քաղաքացիներից հափշտակվել է ավելի 31 միլիոն դրամ
Ոչ մի հանրաքվե էլ տեղի չի ունեցել, ապագայում ևս Հայաստանը պարտավոր չէ կատարել մահամերձ Ռուսաստանի ցանկությունները
Դավիթ Բաբայանը մասնակցել է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նիստին
Վրաստանը փայլեց, Հայաստանը նահանջեց, իսկ Ադրբեջանը․․․
13:09
Ռոբերտ Մենենդեսն առաջարկել է սահմանափակել F-16-երի վաճառքը Թուրքիային և դադարեցնել ռազմական աջակցությունն Ադրբեջանին
Պատերազմը կանխվու՞մ է․ Խոսում է Փարիզը
Հայաստանի փոխվարչապետն ու Ճապոնիայի դեսպանը քննարկել են Հայաստանի դեմ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետևանքները
Անկարան չի ճանաչի Դոնեցկի, Լուգանսկի, Խերոսնի և Զապորոժիեի միացումը Ռուսաստանին
Վթար՝ Աշոցք-Վարդաղբյուր ավտոճանապարհին․ կամ տուժածներ
Հռիփսիմե Գրիգորյանը Շվեդիայում ներկայացրել է տարածաշրջանային իրավիճակը
ՌԴ ոստիկաններին արգելվել է երկրից դուրս գալ
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի կազմավորման 73-րդ տարեդարձի կապակցությամբ
11:15
Ուկրաինան հակադրոնային պաշտպանության համակարգեր է ձեռք բերել
Ֆրանսիան հիշեցնում է. ադրբեջանական ուժերը պետք է ելման դիրքեր վերադառնան
10:45
Նավթի գները նվազել են- 30-09-22
Փաշինյանը Էրդողանի հետ հանդիպմանը պետք է ասի՝ Հայաստան-Թուրքիա գործընթացը կապ չունի ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի հետ
10:24
Կուլեբան ասել է, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին «զրոյացնելու է» Արևմուտքի սխալները
Ի՞նչ դիրքորոշում կունենա ՌԴ-ն իր այն քաղաքացիների նկատմամբ, որոնք փախել են Հայաստան
10:09
Բայդենն ասել է, որ ԱՄՆ-ին չեն վախեցնի Պուտինի խոսքերը
Սերս գաղտնի թող չմնա… սիրո գյուղը` թշնամու նշանառության տակ
Մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի. ՀՀ ՊՆ
ԱԺ աշխատանքը՝ գլխացավանք. իշխանությունը փակուղու մեջ է․ «Ժողովուրդ»
Տեսչականների զտումներն սկսվեցին. «Հրապարակ»

ՀՀ կառավարությունը հաստատել է Երևանում Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնի գտնվելու վայրը

ՀՀ կառավարության որոշմամբ պաշտոնապես հաստատվել է Հրայր և Աննա Հովնանյան հիմնադրամի և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի համագործակցությամբ առաջիկայում Երևանում ստեղծվելիք Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնի գտնվելու վայրը:

«Զանգվածային հայրենադարձությունը ճանաչելով որպես Հայաստանի Հանրապետության ռազմավարական առաջնահերթություն և գիտակցելով այն դժվարությունները, որոնց բախվում են շատ հայրենադարձներ, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը նախաձեռնեց այս ծրագիրը՝ նպատակ ունենալով խթանել և դյուրացնել հայրենադարձների ներգրավումը հայաստանյան հասարակական կյանքին: Ի աջակցություն այս նախաձեռնության՝ Հրայր և Աննա Հովնանյան հիմնադրամն անվճար հիմունքներով կտրամադրի ավելի քան 300 քառակուսի մետր տարածք Կենտրոնի գործունեության համար»,- հայտնում են հանձնակատարի գրասենյակից։

«Մենք երախտապարտ ենք Հովնանյան հիմնադրամի հետ այս համագործակցության համար և անհամբեր սպասում ենք համատեղ աշխատանքներին», – նշել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:- Հովնանյան հիմնադրամը տարիներով ոչ միայն լայնածավալ աջակցություն է ցուցաբերել Հայաստանի Հանրապետությանը, այլև հովանավորել է այն կազմակերպություններին, որոնք մշտապես խթանել են հայրենադարձությունը»։

«Հայրենադարձներին աջակցելու նպատակով Կենտրոնը ինտեգրման աջակցման մասնագետների է կցելու անհատներին և ընտանիքներին՝ հայրենադարձման ողջ գործընթացի ընթացքում անհատական աջակցություն ցուցաբերելու նպատակով: Ինտեգրման աջակցման մասնագետները հայրենադարձներին խորհրդատվություն կտրամադրեն և գործնական աջակցություն կցուցաբերեն մի շարք հարցերում, ինչպիսիք են՝ քաղաքացիության և կացության կարգավիճակ, իրավական հարցեր, կրթություն և մշակույթ, հարկեր և գրանցում, աշխատանքի տեղավորում, բանկային, ֆինանսական և այլ հարցեր: Կենտրոնի ծառայությունները հասանելի են լինելու հետևյալ լեզուներով՝ արևելահայերեն, արևմտահայերեն, անգլերեն և ռուսերեն: Ավելին, Կենտրոնը կտրամադրի արևելահայերենի անվճար դասընթացներ, ինչպես նաև կօգնի բարեկամական կապեր հաստատել տեղի և հայրենադարձ համայնքների միջև, կկազմակերպի ֆորումներ, կապեր հաստատելու նպատակով միջոցառումներ, աշխատանքի տոնավաճառներ և մասնագիտական վերապատրաստման դասընթացներ:

Մինչ Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնի պաշտոնական գործարկումը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը կշարունակի աջակցություն ցուցաբերել հայրենադարձության գործընթացի հետ կապված ցանկացած հարցի կամ մտահոգության դեպքում»,- հայտնում են գրասենյակից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում