Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Չեմ կարող ասել, որ ապրել եմ այնպես, ինչպես կուզենայի ապրել, բայց… Ռաֆայել Քոթանջյան

ՀՀ ժողովրդական արտիստ, թատրոնի եւ կինոյի դերասան Ռաֆայել Քոթանջյանը կյանքի ռիթմից չի հեռացել։ 79-ամյա դերասանը, չնայած իր պատկառելի տարիքին, այսօր էլ շարունակում է դերեր կերտել, ապրել եռուն ստեղծագործական կյանքով եւ համալրել իր ֆիլմադարանի անվերջանալի շարքը։ Դերասանն «Արմենպրես»-ի հետ զրույցում պատմել է կինոյում կերտած իր նոր դերի մասին, մատնանշել թատերական կյանքի այսօրվա մարտահրավերները եւ կիսվել թիկունքում թողած տարիների, փորձի մասին:

-Ինչո՞վ եք հիմա զբաղված, ինչպե՞ս եք արվեստագետի ձեր մտքերն իրացնում:

-Մի ֆիլմի մեջ եմ նկարվել, Գոռ Վարդանյանի հեղինակած ֆիլմն է, որն, ինձ թվում է՝ հետաքրքիր կլինի: Այս ֆիլմում կերտել եմ հոր կերպար, որը կորցրել է իր թոռանն ու որդուն: Ֆիլմը էկրան կբարձրանա մոտավորապես երկու-երեք ամսից: Աշխատանքները գրեթե ավարտին են մոտենում: Ամբողջապես պատրաստ լինելուց հետո կխոսենք այդ մասին: Կարծում եմ՝ հանրությունը հաճույք կստանա այդ ֆիլմը տեսնելով: Բավականին հետաքրքիր արվեստագետներ կան այնտեղ՝ յուրովի մտահաղացումներով եւ կատարումներով։ Ֆիլմի անունը դեռեւս չի որոշվել:

-Դուք արվեստի այն կոլորիտային գործիչներից  եք, ով միաժամանակ տիրապետում է եւ՛ դերասանական, եւ՛ ռեժիսորական հմտություններին։ Ասացե՛ք խնդրեմ՝ ի՞նչն է պակասում այսօր մեր մշակույթին, կինոարվեստին:

-Դժվար շրջան ենք ապրում: Արվեստի հետ կապված դժվարանում եմ հիմա խոսել:  Երբ անելիքը շատ է լինում, ես գիտեմ՝ ինչ եմ ասում եւ ինչպես եմ ասում: Հիմա քչացել է այդ ամենը: Ձեր հարցերն ինձ համար հաճելի են, նշանակում է՝ սպասում կա: Կենցաղը շատ մեծ նշանակություն ունի: Տեսնելով իմ շրջապատի առօրյան, կյանքը՝ ինձ շատ է մտահոգում այն հանգամանքը, որ այսօր արվեստը մի երկու-երեք քայլ հետ է գնացել: Այն սպասումները, որ բոլորս ունեինք, դեռ սպասման մեջ է, եւ այդպես էլ կմնա սպասման մեջ: Ես հիմա կուզեի այնպիսի իրավիճակ լինի, որ թատերական դահլիճները լեփ-լեցուն լինեն, մարդիկ գան թատրոն մեծ մասշտաբի գործեր տեսնելու: Ահա այն ամենը, ինչին մենք հիմա կարոտ ենք եւ սպասում ենք:

-Հարցազրույցների ժամանակ ասել եք, թե պիտի ճարտարապետ դառնայիք։ Ճարտարապետից դերասան մեկ քայլ չէ, ինչպե՞ս տեղի ունեցավ այս որոշումը, ո՞վ էր Ձեր մուսան։

-Բանն այն է, որ իմ հայրը, որը բավականին մտածող, խելոք մարդ էր, երազում էր, որ ճարտարապետ դառնամ: Մեր տանը ճարտարապետության մասին շատ մեծ գրականություն կար, ես դրանով էի զբաղվում: Բայց կյանքն այնպես դասավորվեց, որ հերթական անգամ տեղափոխվեցինք։ Եկանք Երեւան։ Ընդունվեցի Մայակովսկու դպրոց։ Ինձ դասավանդող ռուսերենի ուսուցչուհին ժամանակին երազել էր դերասանուհի դառնալ: Եվ, քանի որ նա դրանով էր տարված, դրանով էր ապրում, իր սաների մեջ սերմացրեց թատերական արվեստն այն աստիճան, որ ես ընտրեցի հենց այդ արվեստը: Սկսեցի խաղալ դերեր, որոնք նույնիսկ մեծ հասակում դերասանները դժվարանում են խաղալ: Այսպես, կամանց-կամաց որոշվեց, որ ես պիտի դառնամ ե՛ւ ռեժիսոր, ե՛ւ դերասան եւ այդպես էլ գնաց: Իմ կյանքը կողմնորոշվեց այնպես, որ ես ընտրեցի այն, ինչը ես սիրում եմ, զբաղվեցի դրանով այնպես, ինչպես ես սիրում եմ: Անմնացորդ նվիրվեցի իմ գործին, արդյունքում տեսնում եք այն, ինչ տեսնում եք:

-Եթե կյանքի անիվը հետ պտտեիք, ի՞նչ կփոխեիք:

– Բացարձակ ոչ մի բան: Չեմ կարող ասել, որ ապրել եմ այնպես, ինչպես կուզենայի ապրել, բայց, արել եմ այն, ինչին ես կոչված եմ:

-Կյանքի կարեւորագույն խորհուրդը, որ տալիս եք Ձեր շրջապատին եւ ինքներդ Ձեզ:

-Եղիր այն ինչ-որ կաս, եւ արա այն ինչին կոչված ես:

-Ձեզ տագնապող, անհանգստացնող երեւույթներ կա՞ն:

-Չէ, բացարձակ:

-Ի՞նչը կփոխեիք աշխարհում:

-Օ, աշխարհն այնքան բաներ ունի փոփոխելու: Ես գտնում եմ, որ աշխարհը առանց այն էլ ինքն իրեն փոխվում է: Այն, ինչը մի տասը տարի առաջ մարդկանց կհետաքրքրեր, հիմա դառնում է ծիծաղելի եւ անհետաքրքիր: Իմ թոռնիկները այնքան հետաքրքիր են կարողանում այսօրվա բոլոր ժամանակակից սարքերից օգտվել: Ես հասկանում եմ, որ իրենց դարն է, եւ իրենք այս դարի մեջ շատ ճիշտ կողմնորոշվել են: Աստված տա, որ կարողանան տնօրինել իրենց ժամանակն ու կյանքը այնպես, ինչպես  ուզում են:

-Ինչի՞ց եք երջանկանում:

-Տեսնելով թոռնիկներիս:

-Օրվա ֆիլմը, ի՞նչ նայել այսօր։

-Ռոբերտ Դե Նիրոյի մասնակցությամբ «Մի անգամ Ամերիկայում» ֆիլմը:

-Օրվա գիրքը, Ձեր կյանքի գիրքը:

-Շատ գրքեր կան, որ ես չեմ պատկերացնում, որ դրանք կարդացած չլինեի: Դրանք շատ են, բայց առանձնացնում եմ Աստվածաշունչը: Մոտենալ գրքին որպես ինֆորմացիայի աղբյուր, անիմաստ է: Գիրքը պետք է ընկալել իբրեւ կյանք: Կարդացե՛ք Աստվածաշունչը:

-Ձեզ հաճախ ենք տեսնում փողոցում հանդարտ քայլելիս, ոչ մի տեղ չշտապելիս, լուռ, մտազբաղ։ Ու՞ր եք գնում Երեւանում, մայրաքաղաքի Ձեր ամենասիրելի վայրը ո՞րն է։

-Յուրաքանչյուր տեղ Երեւանում ինձ համար սիրելի է: Ես 5-10 րոպեով նստոտում եմ ցանկացած տեղ՝ նստարան լինի, աթոռ լինի, կապ չունի: Երեւանը շատ եմ սիրում, եւ պատճառներից մեկը այն է, որ ուրիշ ձեւ չեմ պատկերացնում իմ կյանքը, ամեն ինչ այնպես է գնում, ինչպես պիտի ընթանար՝ իմ զգացողությամբ եւ սպասումով:

Լիանա Սարգսյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում