Պատերազի ավարտից 15 ամիս անց իշխանությունը ստեղծել է 44-օրյա ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով։Խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցի հանձնաժողովի աշխատանքներին։ Այսինքն՝ հանձնաժողովում կլինեն միայն Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ՔՊ-ական 7 անդամները։ Այս քայլին ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը այսպես է արձագանքում․ «Ընդդիմությունը որդեգրել է չաշխատելու տարբերակը, միգուցե ընդդիմությունը չաշխատելու համար հրաժարվի նաև աշխատավարձից»։