Sunday, 19 05 2024
«Խորապես վշտացած եմ իմ եղբայր Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի կապակցությամբ»․ Էրդողան
23:54
Իրանի նախագահի ուղղաթիռի որոնումները ղեկավարող ԻՀՊԿ հրամանատարը հայտնել է պատահարի ճշգրիտ վայրը պարզելու մասին. ԶԼՄ
23:45
Իրանի նախագահին ուղղաթիռում ուղեկցողներից երկուսն արտակարգ պատահարից հետո կապ են հաստատել
23:30
Ռուսաստանը հետևում է Իրանի նախագահի ուղղաթիռի ուղևորների ճակատագրի մասին տեղեկատվությանը
23:15
Խամենեին հույս է հայտնել, որ Ռայիսին և նրան ուղեկցողները ողջ են
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
22:45
Թուրքիան օգնություն է առաջարկել Իրանին
Հայաստանը փրկարարարական աշխատանքներին աջակցելու պատրաստակամություն է հայտնել Իրանին
Վա բանկ են գնում. եթե շարժումը հաջողության չհասնի, կարող են դիմել սադրանքի
Այլ տնտեսությունների ուժը պետք է բերել Հայաստան. այստեղ եմ նպաստելու այդ ծրագրերին
21:45
Իրանի փրկարարները պարզել են նախագահ Ռայիսիի ուղղաթիռի գտնվելու վայրը
Էբրահիմ Ռայիսին մայիսի 19-ին պետք է այցելեր Հայաստան
Ադրբեջանին տարածաշրջանի լիդերի դեր տվել է Մոսկվան
Ադրբեջանը ռուսաստանյան տարածք է
Ալիևի հայտարարությունը՝ Ռայիսիի հետ տեղի ունեցած դեպքի վերաբերյալ
Ուզում եմ Հայկ Մարությանին ու իր կուսակցությանը դիմել․ Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը Կիրանց է վերադառնում
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի աշխատակիցները պարգևատրվել են
19:30
Կենտրոնական Ասիայում ահաբեկչության ռիսկեր կան. Տոկաև
19:15
Իրանի նախագահի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է
19:00
Իրանի նախագահի ուղղաթիռի որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են
18:45
Ռուս-աֆղանական առևտրաշրջանառությունը աճել է 500%-ով
18:30
Նախագահի ուղեկիցների հետ կապ է եղել, սակայն այն ավելի ուշ ընդհատվել է․ Իրանի ՆԳ նախարար
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վիեննայում
Էրդողանը փորձում է միաժամանակ չորս աթոռի վրա նստել. պոկեր խաղացող է
17:50
Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել
Հոգևորականի քաղաքական հայտը քաղաքական համակարգի վախճանի նշան է
Գազայում հարյուրավոր մարդիկ չեն կարողանում բուժման մեկնել Իսրայելի կողմից երկու անցակետի փակման պատճառով. ԶԼՄ

Թռչնամսի շուկայում առաջիկայում հնարավոր են թանկացումներ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հրապարակել է թռչնամսի շրջանառության ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքները: Համաձայն Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հրապարակած թռչնամսի շրջանառության ուսումնասիրության արդյունքների՝ 2015-2020 թթ ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում հավի մսի տեղական արտադրության ծավալն աճել է շուրջ 2,5 անգամ, սակայն  հավի մսի ինքնաբավության մակարդակը մնացել է ցածր ՝ կազմելով  30 տոկոս: Ըստ հրապարակման՝ ավելացել է նաև հավի մսի իրացման առաջնային շուկայում գործունեություն  ծավալողների թիվը՝ 2018 թվականին՝ 60 տնտեսավարող, 2021 թվականին՝ 66, ինչը վկայություն է նաև շուկայի ազատական լինելու: Բացի այդ՝ ուշագրավ  և տեղական արտադրանքի համար դրական  ցուցանիշ է արձանագրվել ուսումնասիրության մեջ, այն է՝ 2014-2020 թվականների ընթացքում զգալի նվազել է առավել խոշոր ներմուծման ծավալ ունեցող տնտեսավարող սուբյեկտի մասնաբաժինը՝ 68 տոկոսից կազմելով 37 տոկոս:

«Իհարկե, այս ցուցանիշները բավականին դրական եմ գնահատում, բայց, հաշվի առնելով, որ 10  տարվա մեջ տարեկան 6.5 աճ է ունեցել թռչնաբուծությունը, որն ամբողջ գյուղանտեսական արդյունաբերության  մեջ ամենաբարձր ցուցանիշն է, հաշվի առնելով  շարունակական աճող արտադրական  ներուժը, թռչնաբուծության շուկան ներկայացվածից անհամեմատ ավելի  լավ արդյունք կունենար, գրեթե՝ կրկնակի բարձր, ինքնաբավության մակարդակ, ոչ թե կունենայինք ընդամենը 30 տոկոս»,- մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց «Թռչնաբույծների միության» նախագահ Սերգեյ  Ստեփանյանը:

Ավելի լավ արդյունք ունենալուն խոչընդոտող ամենամեծ հանգամանքը միության նախագահը համարում է երրորդ երկրներից ներկրվող ապրանքին առավելություն չտրվեր, մասնավորապես Ուկրաինայից, Վրաստանից 0-ական քվոտայով է մաքսազերծվում և ավելի էժան թռչնամիս ներկրելու  պայմանագրերը, որով խախտվում է տեղական հավի մսի հանդեպ  մրցակցային պայմանները, հետևաբար նվազեցնունում են ներդրումների հնարավորությունները:

Ներկրող տնտեսվարողների թվի աճը  ևս Ստեփանյանը կապում է երրորդ երկրներից  ներկրելու պայմանների արտոնությունների հետ: Եթե 5 տարի առաջ ունեինք մինչև 34 ներկրող, ապա հիմա այդ թիվն հասել է գրեթե 70-ի, իսկ արտադրողների քանակը մի քանի կազմակերպություններով է ավելացել՝ այն էլ միջին մակարդակի: Նրա դիտարկմամբ, սակայն, այս ընթացքում  միևնույն ժամանակ  բարձրացել է նաև տեղական թարմ արտադրանքի  ծավալը, ինչի հաշվին բարեբախտաբար  ներկրումը  փոքր-ինչ նվազել է:                            «Դրա համար է մեր միությունն անընդհատ Կառավարությունից աջակցություն խնդրում, որ տեղական արտադրողին օժանդակի, ներկրման պայմանները փոխի, ավելացնի քվոտան, որին Կառավարությունն ընդառաջեց միայն այս տարի՝ փոխելով քվոտայի  տոկոսադրուքի չափը»,-նշում է Ստեփանյանը:

Պարզ լինելու համար՝ միության նախագահը  մատնանշեց, օրինակ, 2021-ի ներկրումների և տեղական արտադրանքի ծավալների հարաբերակցությունը, ըստ որի՝  անցած տարի դրսից ներկրվել է մոտ 37000 տոննա միս, իսկ Հայաստանում տարեկան արտադրվել է 14000 տոննա, ընդ որում միայն թարմ՝առանց սառեցման, իսկ  օրական արտահանվել  է մոտ  50 տոննա թարմ միս, որը լիովին բավարարում է թարմ մսի պահանջարկը, սակայն չի կարող մրցակցել ավելի էժան գնով վաճառվող սառեցված մսի հետ: Ըստ փորձագետի՝թեև թարմ մսի արտադրությունը չի կարող  շատ լինել, սակայն  եթե ավելանա պահանջարկը տեղական արտադրողն ունակ է արտադրության ծավալը ևս բարձրացնել:Այսինքն՝ համաքայլ են գնում պահանջարկի հետ:

Մենք հետաքրքրվեցինք՝ արդյոք թռչնամսի շուկայում  ևս առաջիկայում թանկացումներ կլինեն՝ հաշվի առնելով գազի, հոսանքի սակագների թանկացումը, նա չի բացառում, որ որոշակի թանկացում լինի շուկայում, սակայն չի կարծում, որ դա զգալի  կլինի: Անցած տարվա հոկտեմբերից, երբ բոլոր ապրանքների գները  բարձրանում են, հավի մսի և ձվի գինը անփոփոխ է մնացել, նույնիսկ երրորդ երկրից ներկրված մսի համեմատ շատ քիչ է թանկ, օրինակ՝ կան հայկական և ուկրաինական փաթեթներ, որոնց գնային տարբերությունն ընդամենը 100 դրամ է կազմում. հայկականը 1350 դրամ է, ուկրաինականը՝1250: Նա կարծում է, որ այս տարբերությունն առայժմ չի կարող վերացվել, որովհետև թարմ պահեցվածը չի կարող ավելի  էժան  լինել սառեցվածի համեմատ, սակայն  մցակցության  հիմքով գների կտրուկ բարձրացում ևս դժվար է սպասել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում