«Թուրքիայի ինֆորմացիոն քաղաքականությունը ընդգծված հակահայկական է»,-կարծում է տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը։ Նա պատահական չի համարում Թուրքիայից եկող այն ապատեղեկատվական հոսքերը, որոնք Հայաստանի ներսում խժդժություններ են առաջացնում։ Պետրոսյանը նաև պնդում է՝ Թուրքիան մեծ թափով աշխատում է Հայաստան-Սփյուռք հարաբերությունների վրա։