Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հայաստանը ժողովրդավարության 2021-ի ցուցիչով տարածաշրջանի առաջատարն է. The Economist

Բրիտանական «Էկոնոմիստ» հեղինակավոր մեդիակազմակերպության վերլուծական կենտրոնը՝ «Էկոնոմիստ ինթելիջենս յունիթ»-ը, հրապարակել է աշխարհի երկրների 2021 թ. ժողովրդավարության ցուցիչը, որում տվյալներ են ներկայացված նաև Հայաստանի մասին:

«Չինաստանի մարտահրավերը» խորագրով զեկույցում Հայաստանի Հանրապետությունը նախորդ մի քանի տարիների պես շարունակում է դասվել այսպես կոչված «հիբրիդային վարչակարգերի» շարքում, սակայն ժողովրդավարության ցուցանիշներով ամենաբարձր դիրքն է զբաղեցնում տարածաշրջանի երկրների շրջանում՝ առաջ անցնելով Վրաստանից, Թուրքիայից, Ռուսաստանից, Ադրբեջանից և Իրանից:

Զեկույցը կազմելիս՝ «Էկոնոմիստ»-ի փորձագետները հաշվի են առնում հինգ հիմնարար գործոն՝

  1. Ընտրական գործընթացներ և բազմակարծություն,
  2. կառավարության արդյունավետություն,
  3. քաղաքական մասնակցություն,
  4. քաղաքական մշակույթ,
  5. քաղաքացիական ազատություններ:

Դրանց վերլուծությամբ էլ տվյալ պետությունը ստանում է ընդհանուր գնահատական, ըստ որի որոշվում է իր տեղը սանդղակում:

Զեկույցում պետություններն, ըստ իրենց կառավարման համակարգի, դասակարգվում են չորս հիմնական խմբի՝

  1. «լիարժեք ժողովրդավարություններ» (8-10 միավոր),
  2. «թերի ժողովրդավարություններ» (6-8 միավոր),
  3. «հիբրիդային վարչակարգեր» (4-6 միավոր)
  4. «ավտորիտար վարչակարգեր» (4 և ցածր միավոր):

Ըստ «Ժողովրդավարության ցուցիչ-2021» զեկույցի՝ Հայաստանը 2020 թ. իր ցուցանիշը բարելավել է 0.14 միավորով և ընդհանուր 5.49 միավորով զբաղեցնում է 89-րդ հորիզոնականը: Ժողովրդավարության ինդեքսի աղյուսակում տարածաշրջանի երկրներից Հայաստանին ամենամոտը Վրաստանն է, որը 5.12 միավորով կրկին «հիբրիդային» պետությունների դասակարգման մեջ է՝ զբաղեցնելով 91-րդ հորիզոնականը: Թուրքիան ևս համարվում է «հիբրիդային» պետություն և իր 4.35 միավորով 103-րդն է: Ռուսաստանը (3.24 միավոր, 124-րդ հորիզոնական), Ադրբեջանը (2.68 միավոր, 141-րդ հորիզոնական) և Իրանը (1.95 միավոր, 155-րդ հորիզոնական) գնահատվում են իբրև ավտորիտար պետություններ:

Ժողովրդավարության ցուցիչով աշխարհում իրենց «լիարժեք ժողովրդավարությամբ» առաջատար երկրներն են Նորվեգիան (10.00 միավոր), Նոր Զելանդիան (10.00 միավոր) և Ֆինլանդիան (10.00 միավոր): Վատագույն արդյունքը ժողովրդավարության ցուցանիշներով աշխարհում ցույց են տվել Հյուսիսային Կորեան, Մյանմարը և Աֆղանստանը:

2021-ի հաշվետվության ամենաուշագրավ փաստերից մեկն այն է, որ ի տարբերություն Նորվեգիայի, Ֆինլանդիայի, Շվեդիայի, Իսլանդիայի, Դանիայի՝ ամբողջ աշխարհում դեմոկրատիայի խորհրդանիշ ու դրոշակակիր համարվող այնպիսի երկրներ, ինչպիսիք են Միացյալ Նահանգները և Ֆրանսիան, «Էկոնոմիստ»-ի փորձագետների կողմից դասակարգվել են ոչ թե «լիարժեք», այլ «թերի ժողովրդավարությունների» շարքում: Մինչդեռ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը 8.10 միավորով «լիարժեք ժողովրդավարությունների» թվում է:

«Էկոնոմիստ Ինթելիջենթ Յունիթի» հետազոտական և խորհրդատվական կենտրոնի փորձագետները 2020 թ. Հայաստանին տվել էին 5.35, իսկ 2019-ին՝ 5.54 միավոր:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում