
Վրաստանում հինգ օր առաջ կորած ԱՄՆ-ի քաղաքացուն Թբիլիսիում ողջ են գտել: Այդ մասին, Sputnik Վրաստանին հաղորդել են ՆԳ նախարարության մամուլի ծառայությունում: Թե որտեղ եւ ինչ հանգամանքներում Է հաջողվել գտնել 39-ամյա ամերիկացուն, չի հաղորդվում:
Ալեքս Լոյիջիի անհետանալու մասին հաղորդագրությունը նրա ծանոթները տարածել են սոցցանցերում եւ խնդրել՝ օգնել նրան գտնելու հարցում: Տեղական ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն, այդ մարդը երեք ամսով Վրաստան Էր ժամանել որպես զբոսաշրջիկ եւ վերջին ժամանակներս ապրում Էր մայրաքաղաքի հյուրանոցներից մեկում: Վերջին անգամ Ալեքսը կապի Է դուրս եկել փետրվարի 6-ին:
Դրանից հետո նա մի քանի օր չի պատասխանել զանգերին սմս-հաղորդագրություններին, այնուհետեւ նրանք վերջնականապես դադարեցրել են նրան փնտրելը: «Մտավարի արխի»-ի տեղեկատվության համաձայն, ամերիկացին հյուրանոցում իջեւանել Է փետրվարի 3-ին, եւ այնտեղ մնացել մինչեւ ամսի 7-ը: Տղամարդը հիմնականում դուրս չի եկել համարից եւ չի շփվել մյուս կենվորների հետ: «Ռուսթավի-2» ՏՎ-ն, վկայակոչելով Ալեքսի ծանոթներին, հաղորդել Է, որ ամերիկացուն Հին Թբիլիսիում սինագոգի մոտ տեսել Է մի տաքսիստ, որի խոսքով՝ նա «ահավոր տեսք ուներ, անօգնական եւ գլուխը կորցրած Էր երեւում»: