Wednesday, 24 04 2024
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց

Չի կարելի Երևանում նստած հրահանգներ արձակել Սփյուռքի համար

ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականից հետո չեն դադարում հրաժարականի շուրջ ենթադրություններն ու կարծիքները:

Հայտնի է, որ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը երկար տարիներ դեսպան էր եղել Մեծ Բրիտանիայում, քաջատեղյակ էր Սփյուռքի խնդիրներից, ավելի մեծ կապեր ուներ սփյուռքյան կազմակերպությունների, անվանի գործիչների հետ,այլև օտարերկրյա պատոնյաների հետ, բայց այդ հնարավորությունները գրեթե չօգտագործվեցին, նաև  չնպաստեցին, որ մեծանա Սփյուռքի ներուժի օգտագործման մակարդակը, պարզելու՝ ընդհանրապես ինչ պատկերացում ունեն հարաբերությունների հետագա զարգացման մասին։«Առաջին լրատվական»-ը թեմայի շուրջ զրուցել է, ամերիկահայ հասարակական գործիչ, «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր և հրատարակիչ Հարութ Սասունյանի հետ, թե ինչ ակնկալիքներ ունեն Հանրապետության նոր նախագահի թեկնածուից  Սփյուռքի ներուժի օգտագործման, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների սերտացման տեսանկյունից:

Սասունյանի  համոզմամբ՝ տարբեր օղակներում Սփյուռքի  բազմաշերտ ներուժի օգտագործման մակարդակի բարձրացումը, հաջողությունը երկկողմանի է, բայց առավելապես կապված է, թե ով է ղեկավարող առաջնորդը, ինչպիսի պատկերացում, հայացք  ունի և թե կառավարող ուժն ինչպիսի քաղաքականություն է վարում այս ուղղությամբ։ Հաշվի առնելով, որ անկախությունից ի վեր ոչ մի իշխանություն  չի կարողացել օգտագործել Սփյուռքի ներուժը, հատկապես մտավոր ներուժը, լավագույն մասնագետների, գործիչների գիտելիքները, ազդեցությունն ու կապերը, այլ  հիմնականում փող ուզելու ժամանակ են դիմել Սփյուռքին։  Հաշվի առնելով հատկապես  վերջին տարիները, Սասունյանը կարծում է՝ ինչ-որ դեր չի  խաղալու  նախագահի  փոփոխությունը՝ Արմեն  Սարգսյանի փոխարեն ԲՏԱ նախարար Վահագն Խաչատրյանին նշանակելով։ Վերջին տարիների  քայլերին անդրադառնալով՝ որպես հայրենիք-սփյուռք հարաբերությունների վրա բացասական ազդեցություն՝ նա մատնանշեց  իշխանության կողմից Սփյուռքի նախարարության փակելը, որը, հասարակական գործչի դիտարկմամբ,  լավ թե վատ՝ կարևոր  աշխատանք էր կատարում, զարգացման հեռանկար ունեցող կամուրջ էր և ուներ ներուժ լավ պտուղներ տալու։  Մինչդեռ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը, նախարարության համեմատ, զրո աշխատանք է տանում։ «Օրինակի համար այս օրերին տեղի են ունենում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումներ, բոլորի կողմից բուռն քննարկվում են բանակցությունները, Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը, որ ամենաակտիվ դերակատարումը պիտի ունենար,  բացարձակ աշխատանքներ չի տանում՝ մեզ բացատրելու՝ ինչ է անում  կառավարությունը, ինչու և ինչ սպասելիքներ ու ռիսկեր կան, հետո  ճշտեն մեր վերաբերմունքը։ Զրո աշխատանքներ են տարվում։ Ինչ է լինելու Հայ դատի հետ։ Դա շատ զարմանալի և տխուր է. ամեն ինչ թողնել անորոշության  մշուշի մեջ, այն դեպքում, երբ դա Սփյուռքի համար կենսական, կարևոր հարց է»,-ընդգծում է Սասունյանը։

Ինչ վերաբերում է Սարգսյանին, ապա, ըստ մեր զրուցակցի, վերջինս  շատ ավելի  լավ էր հասկանում Սփյուռքը, շատ կապեր ուներ օտար շրջանակների և Սփյուռքի համայնքների ու կարկառուն գործիչների  հետ, նույնիսկ խոսում էր, որ պետք է Սահմանադրությունն այնպես փոխեր, որ Սփյուռքի շատ մասնագետներ հնարավորություն ունենային  այստեղ պաշտոն ստանձնելու, սակայն խոսքերից անդին գետնի վրա  որևէ քայլ չի կատարվել։  «Սակայն չմեղանչելու, անարդար չլինելու համար ասեմ, որ հնարավոր է նախագահը չուներ լիազորություններ, սպասում էր, որ Կառավարությունը Սահմանադրական փոփոխություններ կատարի, ինչի մասին նաև վարչապետն էր խոսում»,-նշեց Սասունյանը։

Արդյոք  դրա մեջ իր դերն ունի՞ Սփյուռքի  հետ որոշ քաղաքական տարաձայնություններն ու կողմնորոշումը, հատկապես ամենամեծ ավանդական կուսակցության՝ ՀՅԴ-ի հետ ունեցած հակասությունները, Սասունյանն ասաց, որ ինչ-որ դեր ունի  բնականաբար ունի, բայց  դա չեզոքացնելու համար պարզապես անհրաժեշտ էր համայնքի հետ հանդիպումներ շատ անցկացվեր, կարևոր հարցեր քննարկվեր, փոխըմբռնում ստեղծվեր շատ հարցերի շուրջ,  այդ թվում՝ առաջին հերթին  Փաշինյանը։ Ըստ նրա՝հակառակի պես Փաշինյանը դրդեց, որ Սփյուռքը վատ տրամադրվի իր հանդեպ, երբ իբրև Կառավարության օպտիմալացում ու բարեփոխում՝ փակեց Սփյուռքի նախարարությունը։ «Այդ ժամանակ Սփյուռքի կազմակերպությունները, կարկառուն անհատներ խնդրագրեր ուղարկեցին, որ այդ կամուրջի փակումը կարող է խարխլող  ազդեցություն ունենալ Հայաստան-Սփյուռք հարաբերություններում, բայց նա չլսեց ոչ մեկի խոսքը և ավելին՝ նշանակեց մի մարդու, ով ընդունակ չէ, որևէ էական բան անելու, ընդհանրապես անհասկանալի է՝ ինչով է զբաղված օրը 8 ժամ, ոչ մի կերպ տեսանելի չէ իր գործը»,-ընդգծեց հասարակական գործիչը։

Հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունի նոր ձևավորված Սահմանադրական խորհրդից, արդյոք Սփյուռքը պատրաստվում է իրեն հուզող հարցերը բարձրացնի, Սասունյանն ի պատասխան ասաց, որ  այս հարցում  ևս դրական  սպասելիքներ չունի, քանի որ նախ՝ նախկին հանձնաժողովը երբևէ Սփյուռքի  ձայնը չի ցանկացել  լսել, ապա և ամենակարևորը՝ կառավարման ձևը չի փոխվելու և դարձյալ մեկ մարդ  է ամեն ինչ որոշելու, միահեծան կառավարելու։ Նա  հատկապես տարակուսելի է համարում, որ Փաշինյանը սկզբնական շրջանում  գործող Սահմանադրությունը  համարում էր  իրեն նախորդած Սերժ Սարգսյանի հագով կարված կոստյում, որը օժտել է նրան անսահմանափակ լիազորություններով և խախտում է երեք իշխանությունների՝ դատական, օրենսդիր, գործադիր  հակակշռումն ու փոխլրացումը, բայց ինչպես ցույց է տալիս վարչապետի վերջին ասուլիսը, երևում է, որ այդ կառավարման  ձևն այնքան ձեռնտու է  եղել, սանձարձակ հնարավորություններ տալու հանգամանքն  այնքան է դուր եկել, գայթակղել  Փաշինյանին, որ վերջինս  վստահորեն հրաժարվում է  փոխել կառավարման ձևը՝ պատճառաբանելով, որ հաճախակի  չի կարելի  փոխել։ Մինչդեռ ակնհայտ է, որ նա վախենում է կորցնել իր անսահմանափակ լիազորություններն ու հնարավորությունները։

Սասունյանը կարծում է, որ սա առաջին հերթին  վատ ազդակ է հանձնաժողովի մասնակիցներին,ովքեր կողմնակից էին այդ փոփոխությանը, բացի այդ էլ՝ ի վերջո պետության վրա է վատ ազդեցություն ունենալու։ «Իմաստ չունի որևէ բան սպասել։ Չի կարող լավ բանի հանգեցնել, որևէ արդյունավետություն  ունենալ մի համակարգ, որի տարբեր ոլորտների, օղակների  գործունեությունը   կախված է  մեկ անձի որոշումներից, որտեղ Սփյուռքի կարծիքը  որևէ կերպ հաշվի չի առնվում,նույնիսկ իր խորհրդականների խորհուրդն անգամ դժվար թե լսվում է ու  ընդունվում»,-ասում է մեր բանախոսը։

Ինչ վերաբերում է Վահագն Խաչատրյանի նախագահությանը, ապա առանձնապես սպասելիքներ ունենալ չի կարող՝ մի քանի գործոններ հաշվի առնելով. Առաջին հերթին  նախագահի լիազորությունները խիստ սահմանափակ են և բացի այդ՝Սփյուռքի գծով որևէ հատուկ հանձնառություն, ծրագրի  իրականացում նշված չէ իր պաշտոնեական պարտավորությունների մեջ և ի պաշտոնե որևէ պատասխանատվություն չի կրում։ Նախագահի հիմնական գործառույթն,ինչպես գիտենք,  հիմնականում Սահմանադրության  կարգի  պահպանմանը հետևելն է։ Մյուս կողմից էլ՝ ըստ Սասունյանի, ի տարբերություն Սարգսյանի, Խաչատրյանն այնքան էլ լավ չգիտի Սփյուռքը,ժամանակ է պետք,որ լավ ճանաչի։ «Պարզ լինելու համար ասեմ,որ   30 տարիների ընթացքում մեկ անգամ Լոս Անջելեսում եմ  տեսել ու զրուցել Վ.  Խաչատրյանի հետ և վերջ։ Հանձնակատարի գրասենյակն է կոչված զբաղվելու սփյուռքյան հարցերով ու խնդիրներով։ Հետևաբար ես անչափ կարևորում եմ  Հանձնակատարի գրասենյակի աշխատանքի փոփոխությունը,ակտիվացումը, քան նախագահի»։

Նրա դիտարկմամբ, օրինակ, Ա. Սարգսյանի կազմակերպած մի քանի համաժողովներ  սահմանափակվել են մասնագիտական  բնույթի հանդիպումներով,այդ թվում օտարազգի հայտնի մասնագետներով,սակայն դրանք չեն շոշոփել Սփյուռքի ներքին խնդիրները, չեն վերաբերվել Սփյուռքի օրակարգին, երբեք չեն հրավիրել Սփյուռքի գլխավոր,ազդեցիկ  անձնավորությունների։« Իսկ Խաչատուրյանի պարագայում հաշվի առնելով,որ վերջինս Կառավարությանը ավելի ներդաշնակ,վարչապետին  համախոհ անձ է, որպես  նախագահ անելու է այն,ինչ վարչապետը  կամենա,ինքնուրույն, առանձին գործունեություն չի տանելու»,-նկատեց Սասունյանը։

Հարցին՝ անգամ եթե նախադրյալներ չի տեսնում Հայաստան-Սփյուռք հարաբերությունների զարգացման համար,այնուամենայնիվ ինքը՝որպես Սփյուռքում հայտնի, խոշոր հասարակական գործիչ ինչպե՞ս  է պատկերացնում այդ հարաբերությունների խորացումը, Սփյուռքի ներուժի օգտագործման մակարդակի բարձրացումը, մասնագետների, ներդրումների ավելացումը, Սփյուռքի երիտասարդությանը Հայաստանի հետ կապելու առումով, Սասունյանի համոզմամբ՝ առաջին հերթին անհրաժեշտ է, որ Կառավարությունը ամենաբարձր մակարդակով հասկանա, արժևորի Սփյուռքի ռեսուրսը, ոչ միայն ինվեստիցիայի, փողի, այլ ավելի շատ մտավոր ներուժը։ «Չի կարելի Երևանում նստած հրահանգներ արձակել Սփյուռքի համար, պետք է գալ Սփյուռքին ձեռք մեկնել, մեր  դիրքորոշումները  հասկանալ, հավասարը հավասարի հետ փորձել  խոսել»,-շեշտեց մեր զրուցակիցը։

Բացի քաղաքական կամքից ու հետևողականությունից համգործակցության արդյունավետությունը բարձրացնելու համար  Սասունյանը կարիք է տեսնում, որ Սփյուռքի ազդեցության մեխանզմը փոխվի Սփյուռքում մի կառավարող հարթակ ստեղծելու միջոցով։ Գործընթացն ավելի արդյունավետ դարձնելու համար անհրաժեշտ է հազարումեկգլխանի, հազարումմեկ անհանտներից կազմված Սփյուռքին մեկ հարթակի մեջ հավաքել, մեկ ընտրովի  խորհուրդ ձևավորել, որին կընտրի Սփյուռքի հայությունը որպես իր ներկայացուցիչներ, ովքեր կհարաբերվեն  Հայաստանի և Արցախի իշխանություների հետ, այդպես որոշումներ կկայացնեն որպես 10 միլիոն հայության ներկայացուցիչներ։ Սա ավելի կսերտացնի կապը,քանի որ Սփյուռքի կարծիքը ներկայացնող մի հասցե, մի համար չկա, այլ կան  հազարավորները»,-իր համոզմունքն հայտնեց Սասունյանը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում